15:28 16 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.68
  • GBP598.81
  • EUR537.65
  • RUB7.61
Հայաստանի և Արցախի նախագահները ծաղիկներ են խոնարհել ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմին

Հպարտ եմ, որ իմ առջև նստած են հաղթանակած բանակի զինվորները. ՀՀ նախագահն այցելել է Թալիշ

© Photo / official site of the President of RA.
Արցախ
Ստանալ կարճ հղումը
16330

Հայկական երկու հանրապետությունների նախագահները ջերմ ու անկեղծ զրույց են ունեցել զինծառայողների հետ, խոսել ապրիլյան գործողությունների, դրանց հաջորդած իրադարձությունների ու կատարված աշխատանքների մասին։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել են Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ, որտեղ ծաղիկներ են դրել 2016թ.–ի ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ հայրենիքի սահմանների պաշտպանության ընթացքում անձնվիրաբար զոհված հերոսների և արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել:

Ինչպես հայտում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, հայկական երկու հանրապետությունների նախագահները հանդիպել են 2016թ.–ի ապրիլյան ռազմական գործողությունների մասնակից զինծառայողների և ազատամարտիկների հետ։

«Եկել եմ գլուխ խոնարհելու ձեր առաջ և ասելու, որ հպարտ եմ ձեզնով, հպարտ եմ, որ իմ առջև նստած են հայ հաղթանակած բանակի զինվորները,– ասել է Սարգսյանը,– եկել եմ այստեղ՝ տեսնելու, զգալու ու նաև լսելու ձեզ։ Ինձ համար շատ կարևոր է զինվորի, սպայի խոսքը, ովքեր առաջնագծում են եղել»։

Ջերմ մթնոլորտում անմիջական ու անկեղծ զրույց է ծավալվել, որի ընթացքում զինծառայողները նախագահների հետ խոսել են ապրիլյան գործողությունների, դրանց հաջորդած իրադարձությունների ու կատարված աշխատանքների մասին։

ՀՀ նախագահը տղաների քաջության հետ մեկտեղ կարևորել է նրանց փորձառությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր ոլորտում, այդ թվում նաև ռազմական, ամեն օր սովորելու բան կա։ Նախագահը հիշել է, որ այդ օրերին տարբեր երկրներում բնակվող հայերը, հիմնականում` երիտասարդները, ուզում էին հայրենիք գալ, մասնակցել նրա սահմանների պաշտպանությանը, կամ մտածում էին, թե ինչպես օգնել Հայաստանին ու Արցախին։ «Պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով։ Եթե այդ ոգին ուժեղ է, դրա դեմ ոչինչ անել չես կարող»,-ասել է Արմեն Սարգսյանը` հավելելով, որ Թալիշում համահայկական ներկայությունն է զգում։

  • ՀՀ նախագահն Արցախում է
    ՀՀ նախագահն Արցախում է
  • Հայաստանի և Արցախի նախագահները հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան քառօրյայում զոհվածների հիշատակին
    Հայաստանի և Արցախի նախագահները հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան քառօրյայում զոհվածների հիշատակին

1 / 5
ՀՀ նախագահն Արցախում է

Բակո Սահակյանը ՀՀ նախագահին պատմել է Թալիշի վերականգնման ծրագրի մասին՝ նշելով, որ իրականացվում են մեծածավալ աշխատանքներ։

«Թալիշը միայն թալիշցիներինը չէ, Թալիշը բոլորինս է, ողջ հայ ժողովրդինը»,– ասել է նախագահ Սարգսյանը։

ՀՀ նախագահը խրախուսական նվերներ է հանձնել ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին ու ազատամարտիկներին, շնորհակալություն հայտնել նրանց փայլուն ծառայության, հայրենասիրության ու նվիրումի համար։

Ըստ թեմայի

Ապրիլյան պատերազմում ոտքերից զրկված Դավիթն ամուսնացավ. տեսանյութ
Պանտալոնով Սաակաշվիլի, ՊՊԾ գունդ, ապրիլյան քառօրյա. ինչպե՞ս գործել արտակարգ իրավիճակում
Հաղթում են մարդիկ, ովքեր պատրաստ են. նախագահն ընդունել է ապրիլյան քառօրյայի տղաներին
թեգերը:
Արմեն Սարգսյան, Բակո Սահակյան, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Հայաստան, Արցախ

Գլխավոր թեմաներ