22:58 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Ստափանակերտ

Արցախի պաշտպանության փոխնախարարը հայտարարել է պաշտոնից հեռանալու որոշման մասին

© Sputnik / Arpi Beglaryan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
19801

Օգանովսկի մականվամբ հայտնի գեներալը հայտարարեց հրաժարականի մասին։ Տեղեկություններ կան, որ դա կարող է կապված լինել 2008թ.–ի մարտի 1-ի գործի հետ։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Այսօր՝ ապրիլի 2-ին, պաշտոնը թողնելու մասին հայտարարությամբ է հանդես եկել Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը։ Այս մասին հայտնում է «Արցախպրեսը»` հրապարակելով Սամվել Կարապետյանի հայտարարությունը։ «Իմ զեկուցագրի համաձայն, շուրջ երեք տասնամյակ, նախ որպես կամավորական, ապա կանոնավոր բանակի զինվոր, Պաշտպանության բանակում ծառայելուց հետո թողնում եմ Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարարի պաշտոնը և զորացրվում զինված ուժերի շարքերից»,– գրում է Կարապետյանը։

Նա հատկապես առանձնացնում է իր զինվորական ծառայության այն ժամանակահատվածը, երբ զբաղեցնում էր Կենտրոնական պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը:

«Լինելով բանակի գլխավոր հարվածային ուժը, 1992-ից 1994 թվականներին զորամասն իր մասնակցությունն ունեցավ Արաքսից մինչև Օմար ընկած ռազմաճակատային գծում ծավալված գրեթե բոլոր մարտական գործողություններին և իր առջև դրված խնդիրը կատարեց փայլուն կերպով»,– նշում է Կարապետյանը` հիշեցնելով, որ 1992-ի աշնանն իր ղեկավարած զորամիավորումը կարողացավ հակառակորդին կանգնեցնել Խաչենագետի մատույցներում, և, անցնելով հակահարձակման, ազատագրել նախկինում բռնազավթված երեք տասնյակից ավելի հայկական բնակավայրեր և ոչնչացնել շուրջ 60 թշնամական ռազմահենակետ:

«Անչափ խորհրդանշական է, որ դրանցից մեկը՝ Քարվաճառի ռազմակայանը վնասազերծվեց ուղիղ 26 տարի առաջ հենց այս նույն օրը՝ ապրիլի 2-ին»,– ասված է Կարապետյանի հայտարարության մեջ։

23 տարի անց՝ 2016թ. ապրիլի 2-ին, հակառակորդի սանձազերծած պատերազմական գործողությունների ժամանակ Սամվել Կարապետյանն արդեն պաշտպանության փոխնախարարի կարգավիճակով էր։

Ավարտելով հայտարարությունը` Կարապետյանն իր խոնարհումն է բերում բոլոր հերոս նահատակների հիշատակին, ում հետ անցել է իր մարտական ուղին, շնորհակալություն հայտնում արցախյան առաջին և ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներին։

Հիշեցնենք` ըստ տեղեկությունների Սամվել Կարապետյանն առաջիկայում պետք է հարցաքննվի 2008 թվականի մարտի 1-ի գործի շրջանակներում:

Ըստ մամուլի` ՀՔԾ-ն տևական ժամանակ փորձում է Օգանովսկուն հրավիրել հարցաքննության, սակայն նա լռելյայն շրջանցել է թեման, իսկ բերման ենթարկել իրավապահները չեն ցանկացել՝ հաշվի առնելով, որ նա ոչ թե ՀՀ, այլ Արցախի Հանրապետության զինվորական պաշտոնյա է:

Ըստ թեմայի

Կյանքն ընթանում էր իր սովորական հունով... իսկ վաղը պատերազմն էր
Հպարտ եմ, որ իմ առջև նստած են հաղթանակած բանակի զինվորները. ՀՀ նախագահն այցելել է Թալիշ
թեգերը:
«Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հրաժարական, Արցախ

Գլխավոր թեմաներ