05:22 19 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.85
  • GBP628.24
  • EUR543.25
  • RUB7.54
Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճար

Զվարթնոց և Արարատ. ի՞նչ շունչ ու ոգի է դրել ճարտարապետը Ստեփանակերտի Մայր տաճարի հիմքում

© Photo : Огольцова Эмма
Արցախ
Ստանալ կարճ հղումը
22120

Ճարտարապետ Գագիկ Երանոսյանը պատմում է, թե ինչու է նոր եկեղեցին ստացել տաք գույն և ինչու են դրա համար նույնպիսի քար բերել, ինչպիսին ժամանակին բերել են Երևանի համար։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik, Արամ Գարեգինյան․ Ստեփանակերտում երկար տարիներ միայն մեկ եկեղեցի է եղել (Սուրբ Հակոբ)։ Այսօր՝ ապրիլի 7-ին, օծեցին երկրորդը՝ Աստվածամոր Սուրբ Հովանի եկեղեցին։ Այն իր հորինվածքով հիշեցնում է Զվարթնոցի հայտնի տաճարը։

Собор Покрова Святой Божьей Матери, Степанакерт
© Photo : Огольцова Эмма
Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարը Ստեփանակերտում

Ստեփանակերտի Մայր տաճարը նույնպես եռահարկ է։ Նայեք վերև՝ երկինք, և կտեսնեք, թե որքան թեթև ու ամուր է կանգնած այդ եկեղեցին իր հողում։ Իսկ դրա համար ինչո՞ւ նայել վերև։

«Հիշում եմ, մենք կանգնած էինք Շուշիի ժայռի վրա՝ Ստեփանակերտի վերևում։ Հորիզոնում սարերն էին։ Եվ Պարգև սրբազանն ինձ ասաց․ «Տեսնո՞ւմ ես հորիզոնի սարերը. դա Մեծ Կովկասն է»։ Պարզ, ձմեռային օր էր։ Եվ ես այնպիսի թափ զգացի, որը և պետք է վերաստեղծեի եկեղեցում», - պատմում է եկեղեցու ճարտարապետ Գագիկ Երանոսյանը։

Եվ իսկույն ընդգծում՝ թափը մեծությունը չէ։ Դա առաջին հերթին ոգին է։ Այն զգացվում է թե՛ Մարմարաշենի ոչ մեծ եկեղեցու կամարների տակ, թե՛  Մաստարա գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բարձր, բազմանիստ կամարների տակ և շատ այլ եկեղեցիներում, որոնք ապրում են  ներկա և պատմական Հայաստանում։ Դրանցից էլ ոգեշնչվել է Երանոսյանը։

Собор Покрова Святой Божьей Матери, Степанакерт
© Photo : provided by Gagik Yeranosyan
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի շինարարությունը

Ինչո՞ւ մենք եկեղեցիներին ասացինք «ապրում են», այլ ոչ թե «կանգուն են»։

Դարեր առաջ, արևի տակ տեղ որոնելով ապագա եկեղեցու համար, վարպետ շինարարը քայլում էր հուլիսի նոսր խոտի վրայով։ Անցնում էր մի քայլ, հետո ևս մեկը։ Չափման միավորը քայլն էր։ Բարձրանալով շինարարական փայտամածների վրա և հաշվելով պատուհանների համար անցքերը՝ վարպետը և որմնադիրները կապույտ երկնքի տակ պարզում էին արևից մգացած ձեռքերը։ Բարձրության միավորը արմունկն էր։

Հաշվարկելով, թե ինչպես կամար անցկացնել պատուհանի վրա, որմնադիրը մատներով շոշափում էր դուրի թողած գծերը։ Չափման միավորը թիզն էր։

«Ուսուցիչս՝ հիանալի ճարտարապետ Թելման Գևորգյանը, ժամանակին գիրք է գրել ճարտարապետությունում համամասնությունների մասին։ Եվ նա հիշեցնում է, որ չափումներ են արվել հենց մարդկային մարմնի չափսերով։ Այդպես մարդը ստեղծել է այն, ինչ ներդաշնակ է իր համար։ Մտածեք, թե դա որքան նման է ժամանակակից էրգոնոմիկային», - պատմում է Երանոսյանը։

Собор Покрова Святой Божьей Матери, Степанакерт
© Photo : Огольцова Эмма
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի գմբեթը՝ ներսից

Նա երկրաչափական համամասնությունների համար օգտագործում է մաթեմատիկական բանաձևեր։ Բայց ամեն ինչ արել է, որպեսզի այստեղ պահպանվի վաղնջական ժամանակների որմնադիր վարպետների գիտելիքների և աշխատանքի ոգին։

Ինչպիսի՞ քարով է կառուցվել եկեղեցին։ Չորս հարյուր կիլոմետր ճանապարհ կտրելով՝ այստեղ է բերվել Արթիկի տուֆը, որի շնորհիվ Երևանը կոչել են «վարդագույն քաղաք»։

Բայց, ամեն դեպքում, եկեղեցին որ հողի վրա որ կանգնած է, այդտեղի քարից էլ պետք է կառուցվի, մտածել է ճարտարապետը։ Չէ՞ որ Գանձասարի, Ամարասի և Դադիվանքի համար քար են բերել հարակից գյուղերից և կիրճերից։ Այդ ժամանակ ո՞վ պետք է այդքան քար տեղափոխեր հեռավոր վայրերից։

Քարը, որով կառուցված է Գանձասարը, արդյունահանել են հենց այդտեղ՝ Վանք գյուղում։ Իր հատկություններով այն նման է տուֆին։ Այն հեշտ է մշակելը։ Ուղղակի այստեղ վաղուց քար չեն արդյունահանում։ Անհրաժեշտ էր տեխնիկա, քարի մշակման հաստոցներ։ Միգուցե մի օր դրանք այստեղ կբերեն։ Բայց առայժմ պետք էր ինչ-որ ուրիշ բան մտածել։

-Միգուցե Սիսիանի բազա՞լտ։ Թեև այն շատ պինդ է, բայց գոնե փոխարենն ավելի մոտ է, քան Արթիկը, - ոչ այն է՝ առաջարկում, ոչ այն է՝ հարցնում ենք։

-Այն իսկապես շատ ամուր է, բայց նաև լավ է մշակվում։ Ուղղակի այն գույնով շատ սառն է։ Իսկ ուզում էի, որպեսզի եկեղեցին դառնա կյանքի խորհրդանիշ։ Ամենօրյա և ջերմ կյանքի։ Ուստի ընտրեցի վարդագույն և կարմիր տուֆը, - պատասխանում է Երանոսյանը:

Այդպես եկեղեցին կդառնա քաղաքի նոր սիրտը։

Եկեղեցու գմբեթը 30 մետր բարձրության վրա է։ Բայց այդ բարձրությունը վերամբարձ սառը չէ։ Եկեղեցու պատուհաններն այնպես են դասավորված, որպեսզի լույսն ընկնի սյուների վրա, որոնք պահում են վերին հարկերը։ Եվ սյուները թեթև են թվում։

Երկու աշխարհները՝ երկրային ու երկնային, պետք է այստեղ հանդիպեն: Չխառնվեն, այլ՝ հանդիպեն։ Ուստի ներքևում, որտեղ կանգնած են հավատացյալները, պետք է մութ լինի, իսկ վերևում՝ լուսավոր։ Դրան ծառայում են թե՛ գմբեթը, թե՛ հարկերը, թե՛ պատուհանների դասավորությունը, ասում է Երանոսյանը։

«Լույսը, ձայնը․․․ Ճարտարապետը պետք է նախատեսի դրանք։ Պակաս կարևոր չէ դրանք մինչև վերջ հասկանալը և զգալը։ Մարդը գալիս է եկեղեցի, ինչ-որ բան զգում և հույսով լի դուրս է գալիս։ Եվ եկեղեցին պետք է լինի այդ ամենը կրողը։ Նույնիսկ ամենահանճարեղ ճարտարապետը չի կարող եկեղեցի կառուցել, եթե չմտածի այդ ամենի մասին», - ասում է Երանոսյանը։

Собор Покрова Святой Божьей Матери, Степанакерт
© Photo : Огольцова Эмма
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարը՝ ներսից

«Ինչի՞ց է կազմված աշխարհը և փոքր աշխարհը՝ մարդը»․ այդպես է կոչվում XVI դարի ձեռագրերից մեկը, որի մասին պատմում է հին ռուսական արվեստի սպասավոր, հիանալի գիտնական Դմիտրի Սերգեևիչ Լիխաչովը։ «Եկեղեցին «գլուխ» է ունեցել, գլխի տակ՝ «պարանոց», «ուսեր»։ Պատուհանները եղել են եկեղեցու աչքերը», - պատմում է նա իր հոդվածներից մեկում։ Եվ նույնիսկ պատուհանների վերևի կամարները կոչվել են «ունքեր»։

Մարդու մարմնի հետ եկեղեցու բնական կապը շինարարները զգացել են թե՛ Արևմտյան Եվրոպայում, թե՛ սլավոնական աշխարհում, թե՛ Հունաստանում, թե՛ Վրաստանում, թե՛ Հայաստանում։

Եկեղեցու մոտ կառուցվել է զանգակատուն։ Ընդ որում, եթե հեռվից նայենք, նրանք միասին հիշեցնում են փոքր և մեծ սարեր։ Ճարտարապետը հենց այդպես է մտածել, որպեսզի դրանք բարձրությամբ և ծավալով հիշեցնեն Մեծ Արարատը և Փոքր Արարատը։

Երանոսյանը պատմում է, որ մի քիչ նման են կառուցվել Սուրբ Հռիփսիմե եկեղեցին և զանգակատունը և Մայր աթոռ սուրբ էջմիածինը։ Միգուցե գիտակցաբար։ Հնարավոր է՝ շինարարները կրկնել են Արարատը։ Նրանք ամեն վայրկյան տեսել են այն դաշտերում, իրենց տների բակերից։

Դարեր անց՝ 1895թ-ին, այն իր առջև տեսել է Եղիշե Թադևոսյանը, որը նկարել է Արարատ լեռան տեսարանը Սուրբ Գայանե եկեղեցու մոտ։

Զվարթնոցի տաճարի նման Ստեփանակերտի եկեղեցին կլոր է։ Հայաստանում նման եկեղեցիները քիչ են․ դրանցից մի քանիս ավերվել են երկրաշարժերի հետևանքով։ Ուստի եկեղեցին կառուցված է թեթև տուֆով, իսկ դրա համամասնություններն այնպես էլ հաշվարկված, որպեսզի նույնիսկ 9-բալանոց երկրաշարժը հիմնահատակ չավերի եկեղեցին։

  • Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարը
    Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարը
    © Photo : Огольцова Эмма
  • Խաչքար Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի մոտ
    Խաչքար Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի մոտ
    © Photo : Огольцова Эмма
  • Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի 3D մոդել-էսքիզ
    Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի 3D մոդել-էսքիզ
    © Photo : provided by Gagik Yeranosyan
  • Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի շինարարությունը
    Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի շինարարությունը
  • Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի շինարարությունը
    Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի շինարարությունը
  • Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի էսքիզ
    Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի էսքիզ
    © Photo : provided by Gagik Yeranosyan
  • Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարը
    Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարը
    © Photo : Огольцова Эмма
1 / 7
© Photo : Огольцова Эмма
Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարը

Եկեղեցու արևելյան պատին փորագրված է 12-մետրանոց խաչ։ Նրա համար չէ, որ արևելքից տեսնեն։ Ուղղակի եկեղեցիներում խորանը պետք է նայի դեպի արևածագ։ Արևելքը ապագան է։ Մարդիկ ամուր հավատով նայում են դեպի արևելք։

Ըստ թեմայի

Գինու մառաններն ու «անհնարին» հուշարձանները. Իսրայելյանը կարողացա՞վ «խաբել» չեկիստներին
Հին Երևանը՝ միայն առաջին հարկում. 2800 տարվա կորսված պատմությունը
Որոտնավանքի կիսավեր խաչքարերն ու տապանաքարերը կփրկվե՞ն
Եթե Մեսչյանը գնա, ապա ընդմիշտ. ժամանակն է փրկել այն, ինչ մնացել
Մի փոքր Երևան կարելի է փրկել. Մեսչյանը հուսադրում է
Ինքդ արել ես, ինքդ էլ քանդիր. քաղաքապետարանը սկսել է կտրուկ գործել
թեգերը:
Հայաստան, Հայ Առաքելական Եկեղեցի, Արցախ

Գլխավոր թեմաներ