13:11 26 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.07
  • GBP608.65
  • EUR542.91
  • RUB7.61
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. Փաշինյան

© Photo / official site of the Prime minister of RA
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (260)
11410

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կողմերը պետք է միմյանց նախապատրաստեն խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով։ Այդ մասին Ստրասբուրգում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ ճեպազրույցի ժամանակ։

Նա նշել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը չի հակասում այդ դիրքորոշմանը։ Վիեննայում մարտի 29–ին Փաշինյան–Ալիև հանդիպումից հետո Տոնոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանին զիջումներ չեն լինի, հնարավոր են միայն փոխզիջումներ։

«Այստեղ հակասություններ չկան։ Հայաստանի և Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարաբերություններում մենք չպետք է միմյանց հետ խոսենք ուժի ու սպառնալիքների լեզվով։ Մենք պետք է միմյանց պատրաստենք խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ Հույս ունենք, որ Ադրբեջանում մեր գործընկերները կընդունեն մեր կոչը։ Այդ դեպքում մենք բոլորովին այլ իրավիճակ կունենանք», – հայտարարել է Փաշինյանը։

Ճեպազրույցի ավարտին նա Յագլանդին հուշագիր է նվիրել Երևանի կենտրոնի հրապարակներից մեկը Եվրոպայի հրապարակ անվանելու մասին։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (260)

Ըստ թեմայի

Արցախի շուրջ գաղտնի գործընթաց չկա, ՀՀ իշխանությունն անկեղծ է հասարակության հետ. պատգամավոր
Ադրբեջանը կրկին ակտիվացել է Արցախի սահմանին. կրակոցները շատացել են
Թևանյան․ «Մենք պետք է տեղ բացենք Արցախի համար՝ չնվազեցնելով Հայաստանի դերակատարումը»
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արցախ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Իլհամ Ալիև, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ