ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Արցախա–ադրբեջանական սահմանին կրակոցների թիվն այս շաբաթ ավելացել է։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
«Ապրիլի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում։ Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2200 կրակոց»,–նշված է Արցախի ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: