05:48 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Արցախ
Ստանալ կարճ հղումը
139 0 0

Դալայ լաման ռուսաստանցի բուդդիստների համար անցկացվող դասընթացների ժամանակ բարձրացրել է տիեզերական նշանակության հարցեր։

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի –Sputnik. Բուդդիստների  հոգևոր առաջնորդ Դալայ լաման բացատրել է`ինչպես կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել։

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դարամշալա քաղաքի իր նստավայրում ռուսաստանցի բուդդիստների առաջ ելույթ ունենալիս` նա կոչ է արել կարգավորել հակամարտությունները, կրճատել հարուստների և աղքատների միջև գոյություն ունեցող պառակտումը։ Նրա խոսքով` ամենակարևորը ժամանակակից աշխարհի համար ահիմսան է` բռնության մերժումը։ Դալայ լաման նշել է` միայն սերն ու կարեկցանքն ավելի լավը կդարձնեն աշխարհը։

«Այսօր աշխարհում շատ են սպանությունները, մեծ հակամարտությունները, որոնք կյանքեր են խլում։ Աճում է տարածությունը հարուստների և աղքատների միջև։ Եվ այդ ամենը սիրո և կարեկցանքի պակասից է», – ՌԻԱ Նովոստին փոխանցում է բուդդիստների  հոգևոր առաջնորդի խոսքերը։

Հազարավոր ունկնդիրների թվում են գերազանցապես ուխտագնացներ Բուրյատիայից, Կալմիկիայից, Տիվայից։ Դասընթացներին ներկա են նաև հավատացյալներ և բուդդիզմով հետաքրքրվողներ Ռուսաստանի և աշխարհի այլ շրջաններից, այդ թվում Ասիայի երկրներից, Արևմտյան Եվրոպայից և ԱՄՆ–ից։

Հոգևոր առաջնորդը նշել է, որ սիրո և կարեկցանքի զարգացման ուղիները խորությամբ և լիարժեք շարադրված են հնագույն բուդդայական փիլիսոփաների ուսմունքներում: Նա խորհուրդ է տվել ուսումնասիրել Նալանդա բուդդիստական  համալսարանի գիտնականների աշխատությունները։

Դալայ լաման հույս է հայտնել, որ բուդդայական իմաստունների նկարագրությունը ակադեմիական ուսումնասիրման առարկա կդառնա։

Եզրափակելով խոսքը նա շեշտել է, որ աշխարհի համար լավ, օգտակար կլիներ, եթե այն, ինչ ասվում է Նալանդայի մտածողների տրակտատներում ակադեմիական ուսումնասիրման առարկա դառնար։

Ըստ թեմայի

Կենաց ասեք և չմոռանաք սեղանի գլխին նստեցնել ձեր տան մեծերին. Նոր տարվա հուշաթերթիկ
Ի՞նչ խորհուրդ է տվել Դալայ Լաման հայերին
Կրակոցներ քոչարու տակ և հարբած հերոսներ. երբ թոռները ստիպում են պապին հիշել մանկությունը
Ջարմուշի հանգավորված վերլիբրը

Գլխավոր թեմաներ