08:11 20 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.04
  • GBP601.18
  • EUR535.55
  • RUB7.47
Զինվորական հագուստ

Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին

© Sputnik / Aram Nersesyan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Ադրբեջանական կրակոցից զոհված Արտյոմը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արտյոմ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Երեկ՝ ժամը 17:05-ի սահմանում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վնասվածք էր ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Վազգենի Խաչատրյանը:

Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Ա.Խաչատրյանը մահացել է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:

Կատարվում է նախաքննություն:

Ըստ թեմայի

Ապատեղեկատվություն է. Արցախի ՊԲ հերքում է` ադրբեջանցի զինծառայողի մահվան հետ կապ չունեն
Ողբերգական ավտովթար. ՊՆ պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Պայմանագրային զինծառայության ժամկետները և տարիքային շեմը երկարացնելու օրենքը ընդունվեց
Ժամկետային զինծառայողներին հանել առաջնագծից. Հայաստանն ավելացնում է պայմանագրայինների թիվը
թեգերը:
Մահ, Զինվոր, Բակո Սահակյան, Արցախ

Գլխավոր թեմաներ