02:19 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Արցախ

Արցախի ԱԳՆ–ն ողջունում է ֆրանսիական քաղաքների քաղաքապետների հայտարարությունը

© Sputnik / Asatur Yesayants
Արցախ
Ստանալ կարճ հղումը
185 0 0

Արցախյան կողմը համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Բաքվի կողմից տարվող Արցախը մեկուսացնելու քաղաքականության սատարումը ոչ մի կերպ չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի — Sputnik. Ողջունում ենք ֆրանսիական Վալանս, Բուր-լե-Վալանս, Բուր-դե-Պեաժ և Առնուվիլ քաղաքների քաղաքապետների հայտարարությունները՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մտադրության մասին՝ ի հեճուկս վարչական դատարանների դատավճիռների։

Այս մասին ասված է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

«Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև համագործակցությունը հիմնված է հավասարության և ազատության ընդհանուր արժեքների և համոզմունքների վրա, որոնք վեր են այսրոպեական քաղաքական և տնտեսական շահերից։ Մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակին՝ ֆրանսիական կառավարությանը կոչ անելու համար՝ անաչառություն ցուցաբերել և չտրվել Ադրբեջանի ճնշմանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Արցախյան կողմը համոզմունք է հայտնել, որ պաշտոնական Բաքվի կողմից տարվող Արցախը մեկուսացնելու քաղաքականության սատարումը ոչ մի կերպ չի նպաստում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը։ Նմանատիպ գործողությունները ոչ միայն չեն կարող ներկայացվել որպես չեզոք դիրքորոշում, այլ, ընդհակառակը՝ հակամարտության կողմերից մեկին ակնհայտ աջակցություն են հանդիսանում։

«Ինչպես բազմիցս ենք հայտարարել՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ ուղղված Արցախի վարչատարածքային միավորները միջազգային գործընթացներին ներգրավելու համար պայմանների ստեղծմանը։ Խորապես համոզված ենք, որ միջազգային համագործակցությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների խթանման արդյունավետ գործիք է, և նման կարևոր առավելությունից ու մարդասիրական շփումների համար հնարավորություններից Արցախի քաղաքացիներին զրկելու փորձերն անթույլատրելի են»,–ասված է հայտարարության մեջ»։

Նշենք, որ հունիսի 13–ին հայտնի դարձավ, որ չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների և Արցախի տարբեր քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերը։

«Ափսոսանքով ենք նշում Գրենոբլի վարչական դատարանի կողմից Վալասնս, Բուրգ լե Վալանս, Բուրգ դը Պեաժ քաղաքների և Դրոմի նահանգի ու Արցախի Հանրապետության տեղական և տարածքային մարմինների միջև ստորագրած Բարեկամության հռչակագրերի միաժամանակյա չեղարկումը»,-այս մասին ասվում էր Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի, Նիկոլա Դարագոն Վալանսի քաղաքապետ, Օվերնյ-Ռոն Ալպ շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոնի հայտարարության մեջ։

Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Արցախի ու նրա բնակիչների հետ բարեկամությանը՝ հուսալով, որ մեր անսասան համերաշխությունը կնպասի խաղաղությանը և Ֆրանսիայի՝ այսօր խարխլված հեղինակության ամրապնդմանը Կովկասում»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ թեմայի

Արցախյան խնդիր. ինչը ՌԴ-ի համար առաջնային է, ԱՄՆ–ի համար լուսանցքից այն կողմ է
Արցախյան հարցում Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից. Աշոտյան
Արցախյան կադրային փոփոխությունների կեղծ և իրական մոտիվները. ու՞մ պետք չէ շանս տալ
թեգերը:
Ֆրանսիա, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ