ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հունիսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 90 անգամ: Այս մասին տեղեկացնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հակառակորդը նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 600 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ` հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 190 անգամ և հայ դիրքապահների ուղղությամբ արձակել շուրջ 2000 կրակոց։
Արցախի ՊՆ–ն վստահեցնում է` հայկական առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Ադրբեջանի արարքները պետք է միջազգային հակազդեցության արժանանան. Արցախի ԱԳՆ