01:39 18 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.45
  • GBP590.89
  • EUR534.43
  • RUB7.58
Արցախ. Մարտունի

Արցախում 92 բնակարան կտրամադրվի սոցիալական տարբեր խմբերին. պետնախարարը Մարտունիում էր

© Photo : press office of the Government of Artsakh
Արցախ
Ստանալ կարճ հղումը
39 0 0

Պետնախարարը վստահեցրել է, որ Մարտունիում կառուցվող նոր շենքի հարդարման աշխատանքները կարճ ժամանակահատվածում կավարտվեն։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Առաջիկայում 92 բնակարան կտրամադրվի սոցիալական տարբեր խմբերի, իսկ երիտասարդ ընտանիքներին` հիպոթեքային մատչելի պայմաններ: Այս մասին հայտնել են Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանին` Մարտունի կատարած այցի ժամանակ, տեղեկանում ենք Արցախի կառավարության պաշտոնական էջից։

«Շինարարությունն իրականացնող «Ֆերզիտ» ընկերության տնօրեն Արթուր Խաչատրյանը վստահեցրել է, որ կարճ ժամանակահատվածում կավարտվի ներքին և արտաքին հարդարման աշխատանքները: Գրիգորի Մարտիրոսյանը անձամբ է ստուգել աշխատանքների որակը, իսկ շենքերից մեկի նկուղային հարկում ծանոթացել ռմբապաստարանի կառուցման ընթացքին»,–նշված է ԱՀ կառավարության կայքում։

Մարտիրոսյանը, խոսելով սոցիալական տարբեր խմբերի նկատմամբ պետության ունեցած պարտավորություններից, ընդգծել է բնակարանային խնդիր ունեցող քաղաքացիների հերթացուցակները կարճ ժամանակահատվածում ճշգրտելու անհրաժեշտությունը:

Госминистр Карабаха Григорий Мартиросян посетил область Мартуни (13 июля 2019). Карабах
© Photo : press office of the Government of Artsakh
Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Մատունիում էր

Վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանը, ի պատասխան պետնախարարի դիտարկմանը, նշել է, որ վարչակազմում տեղի ունեցած բնակարանային հարցերով հանձնաժողովի հերթական նիստում առաջնահերթ է որակվել 14 բնակարանի տրամադրումը զոհված ազատամարտիկների, իսկ 3-ը՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների ընտանիքներին։

Պետնախարարը պահանջել է բնակարանային այս ու խնդրահարույց՝ Մարտունու վթարային շենքերի շուրջ հստակ առաջարկություններով հանդես գալ մեկ շաբաթվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Արցախի Մարտունու շրջանում բազմաբնակարան թաղամասի շինարարությունն ընթանում է պետպատվերի շրջանակներում։ Այժմ շինարարության արդեն իսկ երկրորդ փուլն է ընթանում։

Դեռ 2017–ին շահագործման էր հանձնվել թաղամասի առաջին շենքը. նոր բնակարանների բանալիներ էին հանձնել 67 թոշակառու և ծառայության մեջ գտնվող զինվորականների ընտանիքների:

Ըստ թեմայի

Ի՞նչ են խնդրել աստծուց Աննա Հակոբյանն ու իր զինվոր որդին. վարչապետի տիկինն Արցախում է
Նոր նշանակում Արցախում. Արշավիր Ղարամյանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն է
Լևոն Մնացականյան, Արշավիր Ղարամյան. ինչու են Արցախում ուժայիններն իշխանության վերադառնում
թեգերը:
Հիփոթեքային վարկ, բնակարանաշինություն, Արցախ

Գլխավոր թեմաներ