14:19 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42

Չեմ բացառում, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի. Սամվել Կարապետյան (Օգանովսկի)

Արցախ
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (216)
472 0 0

Սամվել Կարապետյանը նշել է, որ ինքն այն մարդկանցից չէ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել ևս, որ դա չի արել անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Չեմ բացառում, որ BBC-ի հրապարակումը հատուկ պատվեր լինի «հատուկ» շրջանակների կողմից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է գեներալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկին):

Նշենք, որ BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ ձեռք բերված Հատուկ քննչական ծառայության փաստաթղթերով՝ ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

Հրապարակման մեջ հիշատակվում է նաև, որ BBC-ի տրամադրության տակ հայտնված քննչական փաստաթղթերում կան Հայաստանի երկու նախկին նախագահներ և երկու ազդեցիկ գործարար պատգամավորներ։

«Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործին իմ առնչությանը, ապա ինչպես 1000-ից ավելի վկաներ, այնպես էլ ես ժամանակին պատասխանել եմ քննչական մարմնին հետաքրքրող բոլոր հարցերին և պատրաստ եմ այսուհետ ևս՝ հարկ եղած դեպքում տալ անհրաժեշտ պարզաբանումներ: Վերջում կցանկանայի հիշեցնել մի կարևոր հանգամանքի մասին ևս. ես այն մարդկանցից չեմ, որ կարող է հրաման արձակել կամ անձամբ զենք բարձրացնել իր հայրենակիցների վրա, առավել ևս, որ երեկվա պատերազմի ժամանակ ես դա չէի անում անգամ մեր հակառակորդ երկրի քաղաքացիական բնակչության հանդեպ»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Ռոբերտ Քոչարյանի գործի մասին դիմումը ՄԻԵԴ–ը կքննարկի առաջնահերթության կարգով

ՊԲ նախկին հրամանատարը հայտնեց, որ ինքն ամիսներ առաջ հարցաքննվել է «Մարտի 1»–ի գործի շրջանակներում, և իր համար անհասկանալի է, թե ինչու է հատկապես այս ժամանակաշրջանում նման հոդված հրապարակվում։

Նա նաև նշեց, որ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ տվյալ հրապարակման մեջ տեղ գտած «հիմնավորումներ» ծայրից ծայր մտացածին են և իրականության հետ որևէ կապ չունեն:

Հիշեցնենք, որ հրապարակմանը Facebook-ի իր էջում անդրադարձել էր նաև Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա նշել էր, որ սա հերթական սադրանքն է՝ ուղղված մեր երկրի ներքին անվտանգությանը։

ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է. Վանեցյան

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (216)

Ըստ թեմայի

Ռոբերտ Քոչարյանի գործում պատային վիճակ է. պաշտպանները վստահեցնում են` որևէ զարգացում չկա
Հնարավոր է` նաև ՄԱԿ դիմեն. Քոչարյանի պաշտպանները հայտնեցին հետագա քայլերի մասին
Որքա՞ն գումար կստանան Մարտի 1-ի իրադարձություններից տուժածները. որոշումն ընդունվեց
թեգերը:
Ադրբեջան, կրակոց, «Մարտի 1–ի» գործով դատավարություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Սամվել Կարապետյան

Գլխավոր թեմաներ