20:28 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP592.56
  • EUR522.98
  • RUB7.44
Տիգրան Ավինյան

Արցախում նախընտրական պայքարն ապացուցում է, որ այնտեղ ժողովրդավարություն կա. Ավինյան

© Photo : press office of the Government of RA
Արցախ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

ՀՀ փոխվարչապետը ասաց, որ Հայաստանի իշխանության առաջ կանգնած է միջազգային հարթակներում Արցախի ընտրություններին աջակցելու հարցը, և Երևանը լիովին պատրաստ է դրան։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ԼՂՀ նախընտրական պայքարը ցույց է տալիս, որ Արցախում ժողովրդավարություն կա։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հիշեցնենք, մի քանի օր առաջ Ստեփանակերտում անցկացվեց ընդդիմության ցույցն ի աջակցություն Սամվել Բաբայանի (ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար)։ Ավինյանը որևէ մտահոգիչ բան դրանում չի տեսնում։

«Արցախի, ինչպես և Հայաստանի քաղաքացիները, պետք է ազատ լինեն իրենց կամարտահայտման մեջ։ Տարբեր թեկնածուների սատարելու արցախցիների մտայնությունը ևս մեկ անգամ ապացուցում է Արցախում կայուն ժողովրդավարության գոյությունը», – նշեց Ավինյանը։

Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի և Արցախի միջև երբեք լարվածություն չի եղել և լինել չի կարող։ Հայաստանի իշխանության առաջ կանգնած է միջազգային հարթակներում Արցախի ընտրություններին աջակցելու հարցը, և Երևանը լիովին պատրաստ է դրան։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններ կանցկացվեն։ 2007 թվականին ընտրված ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը իր թեկնածությունը կարող էր առաջադրել ևս 2 ժամկետով` 2020 և 2025 թվականներին։ Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ չի առաջադրվելու։

Բջջային կապի սակագները կնվազեն և՛ Հայաստանում, և՛ Արցախում. Բաղրամյան

Նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը կդառնա Արցախի նախկին վարչապետ և տեղի խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մյուս ազդեցիկ թեկնածուն կարող է դառնալ Սամվել Բաբայանը, սակայն նրա թեկնածությունը դեռ մերժում են, այն հիմքով, որ վերջինը մի քանի տարին նա Արցախում չի բնակվել։

Ըստ թեմայի

Արտակ Դավթյանն Արցախում է. նա առաջնագիծ է այցելել
Արարատ Միրզոյանն Արցախում է. ինչ հանդիպումներ են նախատաեսված այցի շրջանակում
Հայաստանում և Արցախում ռոումինգի գինը կնվազի. Փաշինյանը մանրամասներ է հայտնում
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Սամվել Բաբայան, Ընտրություններ, Արայիկ Հարությունյան, Նախագահ, Արցախ, Հայաստան, Տիգրան Ավինյան

Գլխավոր թեմաներ