17:13 22 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արցախի ՊԲ զինծառայողները

«Մայրս ուզում էր, որ հայրենիքում ծառայեմ»․ արտերկրից եկած հայերի բանակային պատմությունները

© Sputnik / David Galstyan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
281 0 0

Կյանքի մեծ մասը Հայաստանից դուրս ապրելով՝ Մարտինը, Գոռն ու Հրայրն ինքնակամ հայրենիք են վերադարձել՝ բանակում ծառայելու։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Ժամկետային զինծառայող Մարտին Եղիազարյանը Ռուսաստանից է եկել հայոց բանակում ծառայելու։

«Ես Պերմ քաղաքից եմ։ Երեք ամսական եմ եղել, երբ Ռուսաստան ենք գնացել»,-ասաց Մարտինը լրագրողներին, ովքեր այցելել էին Արցախի հյուսիս-արևելյան զորամասերից մեկի դիրքերը։

Sputnik Արմենիայի հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ, Մարտինը պատասխանեց․ «Մայրս ուզում էր, որ Հայաստանում ծառայեմ, ես էլ եկել եմ հայրենիքս պաշտպանելու»։

Նա հնարավորություն ուներ չծառայելու Արցախում, բայց դեռ ծառայությունից երկու տարի առաջ ամեն ինչ որոշված էր։

Մարտինն արդեն յոթ ամիս է՝ բանակում է։ Ասում է՝ ամեն ինչ լավ է։ Հայերեն դեռ այնքան էլ լավ չի խոսում, իր գնահատականով՝ «միջին» մակարդակի է, բայց դա ծառայությանը չի խանգարում։

«Խնդիրներ չեն առաջանում. սպաներն ըմբռնումով են մոտենում, հայերեն հրամանները հասկանում եմ»,-նշում է Մարտինը։

Ինչ վերաբերում է հետագա ծրագրերին՝ Մարտինը որոշել է, որ Ռուսաստան է վերադառնալու, քանի որ բոլոր հարազատներն այնտեղ են ապրում։

Արցախի Պաշտպանության բանակի մեկ այլ զինծառայող՝ Հրայր Պողոսյանը, մոտ մեկ ամիս է, ինչ բանակ է զորակոչվել։ Նա ընտանիքի հետ Հայաստան է վերադարձել մոտ մեկուկես տարի առաջ։ Մինչ այդ տասը տարի Ռուսաստանում են ապրել։

Հրայրը Հայ-ռուսական համալսարան է ընդունվել, բանասիրության ֆակուլտետի երկրորդ կուրս փոխադրվելուց հետո բանակ զորակոչվել ։ Ուսումը կիսատ չի թողնի. ծառայությունից հետո բուհ է վերադառնալու։

Հրայրի համար զինվորի կյանքում ամենադժվարը շուտ արթնանալն է։ Ծառայության պայմանները, հատկապես այս շրջանում, իհարկե բարդ են, բայց ասում է՝ կվարժվեն, ոչինչ։

Նրա ծառայակիցը՝ 18-ամյա Գոռ Ամիրխանյանը, մոտ մեկ տարի առաջ եկել է Ղազախստանի Պավլոդար քաղաքից։ Տղան գրեթե ողջ կյանքը՝ 16 տարի, այնտեղ է անցկացրել։

«Չափազանց շատ եմ սիրում հայրենիքս, այդ պատճառով էլ որոշել եմ ոչ միայն ծառայել, այլ ապրել այստեղ»,-ասաց Գոռը։

Նա Հայաստանում ծրագրավորման դասընթացներ է անցել ու իր ապագան բիզնեսի ոլորտում է տեսնում։ Նույնիսկ ծառայության ընթացքում աշխատում է ժամանակ չկորցնել ու մարքեթինգային գրքեր է կարդում։

Զինվորներին ավելի լավ կկերակրեն. Տոնոյանն առաջընթաց է խոստանում զինված ուժերում

2018 թվականին իշխանության գալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել արտասահմանում ապրող ՀՀ քաղաքացիներին  վերադառնալ ու ծառայություն անցնել հայրենիքում։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն ասել էր, որ ՀՀ ԶՈՒ-ում ծառայության մեկնող զորակոչիկների թիվն արդեն երկրորդ տարին է՝ աճում է։

«Հլա նայի ապերը քաչալ է...». Դավիթ Տոնոյանի և փոքրիկ Դավթի նոր լուսանկարները

Ըստ թեմայի

Դավիթ Տոնոյանը կրկին մեկնել է Ռուսաստան
Դավիթը բանակ է ճանապարհում եղբորը. ո՞վ է Դավիթ Տոնոյանի գրկի երեխան. լուսանկար
Ռազմական անակնկալներ․ ի՞նչ էր ակնարկում Դավիթ Տոնոյանը
թեգերը:
բանակային պատմություններ, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Զինվոր

Գլխավոր թեմաներ