13:13 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Боевая позиция Армии обороны Карабаха

Պաշտպանության բանակը հաստատեց` ադրբեջանական կողմում հայտնվածը հայ զինծառայող է

© Sputnik / David Galstyan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
358 0 0

19-ամյա ժամկետային զինծառայող Արայիկ Հայկի Ղազարյանը մարտական դիրքը լքել է դեռևս չպարզված հանգամանքներում ու հայտնվել Ադրբեջանում։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. ԼՂ Պաշտպանության բանակը հաստատեց հայ զինվորի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու փաստը։

Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքներում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը: Հայտնում են ԼՂ Պաշտպանության բանակից` հավելելով, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նշենք, որ մինչ այդ լուրը հաստատել էր նաև ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին, սահմանախախտն, ըստ ադրբեջանական աղբյուրի, ՀՀ զինծառայող Արա Հայկի Ղազարյանն է։

թեգերը:
Սահման, Ադրբեջան, Զինվոր, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան

Գլխավոր թեմաներ