06:45 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը

«Եվ այսօր էլ համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին». Բակո Սահակյան

© Sputnik / Aram Nersesyan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Արցախի Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ։ ՀՀ վարչապետն էլ գրառում է հրապարակել Facebook–ում։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Արցախի Հանրապետության օրվա՝ մեր կարևորագույն պետական տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն»,– նշել է Սահակյանը։

Տարաձայնությունները կվերանան, երբ Արցախում կանցկացվեն նոր, ժողովրդավարական ընտրություններ. Փաշինյան

Նախագահի խոսքով` դա դժվարին, բայց պատվաբեր ճանապարհ էր, որն անցանք մայր Հայաստանի ու սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կերտելով մեծ հաղթանակներ:

«Եվ այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը, հետևողականորեն ու շարունակաբար ամրապնդելով մեր անկախ ու ժողովրդավարական պետությունը, ամուր հիմք դնելով սերունդների հուսալի ապագայի համար»,– գրված է Արցախի նախագահի ուղերձում:

Սահակյանը մաղթել է խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի փառս մեր հայրենիքի բարգավաճման ու ժողովրդի բարօրության:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Արցախի Հանրապետության օրվա առթիվ գրառում է հրապարակել Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»,– գրել է նա:

Հիշեցնենք` 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիր ընդունվեց։ Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, որոնց 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության։

Իմ ժառանգած ԼՂ բանակցային գործընթացը և միջազգային ընկալումը դառնացնում է ինձ. Փաշինյան

Ըստ թեմայի

Բարբառը դժվար է, բնությունը` գերող, արցախցիները` պարզ. սփյուռքում ապրողները` Արցախի մասին
2500 մետր բարձրության վրա. հողմային կայանները`Արցախից Երևան նոր ճանապարհի փարոս
Լեոնիդ Ազգալդյանին և Վլադիմիր Բալայանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Բակո Սահակյան, Արցախ

Գլխավոր թեմաներ