20:58 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Զինծառայողներ

Արցախյան դիրքերում կրակոցների թիվը նվազել է

© Sputnik / David Galstyan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Սահմանին տիրող իրավիճակը (89)
33 0 0

Նախորդ շաբաթվա համեմատ նվազել են թե՛ կրակոցները, թե՛ հրադադարի խախտման դեպքերը։ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են հսկել առաջնագիծը։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի— Sputnik. Նախորդ շաբաթվա ընթացքում արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են։ Դրա վկայությունն է Արցախի պաշտպանության նախարարության հրապարակած հերթական հաղորդագրությունը։

«Սեպտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 95 անգամ։ Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 650 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ անցած շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր 110 անգամ, իսկ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էր 700 կրակոց։

Պատվի հարց է. Հայաստանում կընդլայնեն փոխհատուցում ստացող զինծառայողների ցանկը

ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

«Սրբի դեմքով կազմակերպությունների` բանակի մասին ասածներն արդարացի չեն». Հովհաննիսյան

թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (89)

Ըստ թեմայի

Ղարաբաղյան հակամարտության կողմերը չպետք է խոսեն սպառնալիքների լեզվով. Փաշինյան
Ղարաբաղյան հարցի վերաբերյալ գաղտնիքներ չկան. Նիկոլ Փաշինյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար կամք ու ժամանակ է պետք. Ռուսաստանի ԱԳՆ
Մնացականյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցերը
թեգերը:
կրակոց, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ