04:52 16 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.57
  • GBP602.53
  • EUR524.89
  • RUB7.40
Մասիս Մաիլյան

Ադրբեջանի արձագանքը կանխատեսելի էր. տարակուսանք են առաջացնում Վրաստանը և Ուկրաինան

© Sputnik / David Galstyan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
262 0 0

Արցախի արտգործնախարարությունն անդրադարձել է Վրաստանի ու Ուկրաինայի արտգործնախարարությունների հայտարարություններին` հիշեցնելով, որ Ադրբեջանը չունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Արցախի արտգործնախարարությունում տարակուսանք է առաջացրել է Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ–ների` Արցախի Հանրապետությունում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները։ Այս մասին նշված է Արցախի ԱԳՆ–ի տարածած հայտարարությունում։

Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք դարձան Արցախի իշխանությունների և հանրության հերթական նվաճումը հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների հետևողական զարգացման ու ամրապնդման գործընթացում։

«Անցկացված ընտրությունների վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների նյարդային արձագանքը կանխատեսելի էր, որը ոչ միայն Արցախի քաղաքացիների հիմնարար իրավունքների, այլև, առհասարակ, ժողովրդավարական արժեքների մերժման հերթական դրսևորումը դարձավ։ Տարակուսանք են առաջացնում Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները, որոնք իրենց ասոցացնում են Ադրբեջանի հակաժողովրդավարական վարչակարգի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԳՆ–ի` այդօրինակ հայտարարությունները ոչ միայն հակասում են ժողովրդավարական արժեքների նկատմամբ Վրաստանի և Ուկրաինայի հռչակած նվիրվածությանը, այլև հանդիսանում են Արցախի Հանրապետության ներքին գործերին միջամտություն և խախտում են ժողովուրդների իրավահավասարության և պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքները։

«Վրաստանի և Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունները նաև պարունակում են դրույթներ, որոնք խեղաթյուրում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության էությունը՝ նպատակ ունենալով այն ներկայացնել որպես տարածքային վեճ և աջակցություն հայտնել, այսպես կոչված, Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Այս կապակցությամբ վրացական և ուկրաինական կողմերին կցանկանայինք հիշեցնել, որ Ադրբեջանը չունի միջազգայնորեն ճանաչված սահմաններ՝ բացի նրա ռուս-ադրբեջանական հատվածից։ Ավելին՝ վրաց-ադրբեջանական սահմանի զգալի մասը առայսօր վերջնականորեն համաձայնեցված չէ։ Հստակեցված չեն Ադրբեջանի սահմանները ոչ միայն Վրաստանի, այլև հարևան այլ երկրների հետ։ Նրանցից որոշների հետ անգամ չի սկսվել սահմանազատման և սահմանների եզրանշման գործընթացը»,– հայտնում է Արցախի ԱԳՆ–ն։

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Արտգործնախարարությունը կոչ է անում Վրաստանի և Ուկրաինայի իշխանություններին հավատարիմ մնալ իրենց հռչակած արժեհամակարգին՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և ազատությունների վրա, և հետագայում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք վերաբերում են միջազգային հիմնարար փաստաթղթերում ամրագրված՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների հիմնարար իրավունքների իրացմանը։

Հիշեցնենք` ընտրություններից հետո Վրաստանն ու Ուկրաինան հայտնել էին, որ չեն ճանաչում Ղարաբաղում անցկացված ընտրությունների արդյունքները։

Եթե անհրաժեշտություն կա, Արցախը կարող է կիսվել ընտրության անցկացման իր փորձով. Նաղդալյան

 

Ըստ թեմայի

Արցախի նախագահի հավանական թեկնածուն էլեկտրամոբիլով է շրջում Ստեփանակերտում
Ծերեթելին անգամ չէր լսել Փաշինյանի` Արցախի մասին հայտարարությունը
Դավութօղլուն՝ ընդդեմ Էրդողանի. ինչպես կանդրադառնան Թուրքիայի խմորումներն Արցախի վրա
թեգերը:
Ուկրաինա, Վրաստանի Հանրապետություն, Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ