18:06 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Սենոր Հասրաթյան

Անհրաժեշտության դեպքում կհրապարակենք Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը. Հասրաթյան

Facebook
Արցախ
Ստանալ կարճ հղումը
144 0 0

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, անհրաժեշտության դեպքում, հայկական կողմը պատասխան կտա տեսանյութ հրապարակելով։ 

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Անհրաժեշտության դեպքում հայկական կողմը կօգտագործի Ադրբեջանի դիվերսիոն փորձի կադրերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը։

Նշենք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, սակայն չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:

Վիրավոր ունենք. հնարավորության դեպքում նրան տեղափոխելու են Երևան. Արծրուն Հովհաննիսյան

«Ամեն ինչ եղել է այնպես, ինչպես գրված է մեր տարածած լուրում։ Բացի այդ, մենք հայտնել ենք, որ Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից: Ուստի, անհրաժեշտության դեպքում, մենք պատասխան կտանք ու կհրապարակենք տեսանյութը»,–ասաց նա։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` ասելով, որ զինծառայող Ռամին Աբդուլռախմանովը մոլորվել է ու հայտնվելով չեզոք գոտում` սպանվել։ Զինծառայողի դին վերցնելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել էր, որ այս պահին իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ տեղի է ունենում գաղտնի երկխոսություն։

Ըստ թեմայի

Սենոր Հասրաթյան. «Ադրբեջանի ՊՆ- ն կրկին հայտնվել է դժվար կացության մեջ»
Զինծառայողի դին վերցնելու համար ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին
Տոնոյանը մեկնաբանեց ադրբեջանցի դիվերսանտներին ՀՀ քաղաքացիների հետ փոխանակելու հարցը
թեգերը:
Սենոր Հասրաթյան, տեսանյութ, դիվերսիա, Մահ, Զինվոր, Կարմիր խաչ, ադրբեջանցի, Ադրբեջան, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախ

Գլխավոր թեմաներ