01:30 28 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD482.28
  • GBP664.39
  • EUR568.13
  • RUB6.53
Արցախ
Ստանալ կարճ հղումը
27010

ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձել է ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի պատմությանն ու 1994թ–ի հրադադարի պայմանագրին։ Դրանում Հեյդար Ալիևը ստորագրել է Արցախի Հանրապետության գոյության փաստի տակ։

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը ճանաչում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու բանակցություններ վարում ԼՂ հետ։ Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» միջազգային համաժողովում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

ՀՀ փոխարտգործնախարարը շեշտադրել է երկու հարց. ինչո՞ւ երկար տարիներ շարունակվող բանակցային գործընթացը՝ հեղինակավոր միջնորդների, ՄԱԿ ԱԽ 3 անդամների մասնակցությամբ, առաջընթացով չպսակվեց։ Եվ ինչո՞ւ ինքնորոշման անթերի իրականացված ակտը վերածվեց արյունահեղ հակամարտության։

Քոչարյանը շեշտել է, որ 1994 թվականի մայիսին հրադադարի համաձայնագիրը կնքվել է Արցախի և Ադրբեջանի միջև` ուղղակի բանակցությունների արդյունքում։ Արդեն պատրաստի փաստաթղթին միացել է նաև Հայաստանը։

«Հեյդար Ալիևը հանձնարարել էր փոխնախագահին հանդիպել Արցախի պաշտոնյայի հետ և պատրաստել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպումը։ Փաստաթուղթը ռուսերեն լեզվով էր, օգտագործվում էր «ԼՂՀ» հապավումը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Դրա տակ կա ստորագրություն՝ «Հեյդար Ալիև»։ Այսինքն՝ կարելի է փաստել, որ Ադրբեջանը ճանաչել է Արցախը որպես բանակցային կողմ և տարբեր մակարդակներում ուղղակի բանակցություններ է վարել»,- ասել է Շավարշ Քոչարյանը։

Այսօր, սակայն, Ադրբեջանը, Շավարշ Քոչարյանի բնորոշմամբ, «խուսափում է ուղղակի բանակցություններից և ձևացնում, թե այնպիսի սուբյեկտ, ինչպիսին Արցախն է, բնավ չկա»։

Ադրբեջանի այս գործելաոճը, ԱԳ փոխնախարարի համոզմամբ` վկայում է, որ Ադրբեջանը չի ցանկանում, որ բանակցություններում առաջընթաց գրանցվի։ Իրականում Ադրբեջանն, ըստ նրա, բանակցությունների անվան տակ քարոզչական պատերազմ է վարում` փորձելով միջազգային հանրությանն ապացուցել, որ Հայաստանի հետ հակամարտությունը տարածքային վեճ է։

«Բայց փաստերը վկայում են հակառակը, և վերը նշված համաձայնագիրը դրա վկայությունն է,- ասել է Քոչարյանը,– հայկական կողմերը խոսում են ինքնորոշման մասին, Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականությունից»։

Ալիևի խոսքում որևէ նոր բան չկար. ՀՀ ԱԳՆ–ի արձագանքն Ադրբեջանի նախագահի ելույթին

Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ ոչ ոք լիազորված չէ Արցախի փոխարեն խոսել Արցախի կարգավիճակի ու տարածքային ամբողջականության մասին. անգամ Արցախի իշխանությունները սահմանափակված են ժողովրդի կամքով ու հանրաքվեով։

Ըստ թեմայի

ՀԱՊԿ–ում Ադրբեջանը կարո՞ղ է որևէ կարգավիճակ ունենալ. մեկնաբանում է ԱԳՆ խոսնակը
Հայաստանի մտահոգությունները լսելի են. ԱԳՆ խոսնակը` Ադրբեջանին զենք վաճառելու մասին
Շարունակելու են փնտրել ԼՂՀ հակամարտության կարգավորման խաղաղ և փոխընդունելի լուծում
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ադրբեջան, Հայաստան, Շավարշ Քոչարյան

Գլխավոր թեմաներ