00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումները նույնն են. Փաշինյանը փակագծեր է բացում

© Photo : official site of the PM of RAРабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018).
Рабочий визит премьер-министра Армении Никола Пашиняна в Карабах (18 сентября 2018). - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը խոսեց Ղարաբաղյան բանակցային գործընթացի, սահմանային իրավիճակի և Հայաստանի և Արցախի իշխանությունների հարաբերությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի լուծման վերաբերյալ նույնական են։ Այս մասին այսօր Facebook-յան ուղիղ եթերի միջոցով ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` փորձելով  քաղաքացիների համար պարզաբանել Ղարաբաղյան հակամարտության շուրջ հայ հասարակության մեջ շրջանառվող տարբեր հին ու նոր թեզերը և փարատել մարդկանց մտահոգությունները։

Армянский военнослужащий на тренировке по стрельбе - Sputnik Արմենիա
Արցախի սահմանին կրակոցների թիվն ավելացել է, հայկական կողմը թելադրողի դիրքում է. ՊՆ

Նա «Զրույց քաղաքացու հետ» ուղիղ միացման ընթացքում նախ անդրադարձավ Ղարաբաղի հարցի մասին շահարկումների առաջին փուլին, երբ ասվում էր, որ Փաշինյանը Ղարաբաղը հանձնում է. «Հետո, երբ ժամանակն այդ լուրի անհեթեթությունն ի ցույց դրվեց, շրջանառվեց այն թեզ, թե իբր, քանի որ ես ներքաշված եմ Ղարաբաղը տալու դավադիր ծրագրի մեջ, այդ ամենն անելու եմ պատերազմով»,–հիշեց վարչապետն ու հավելեց, որ դա տեղի ունեցավ 2018–ի խորհրդարանական ընտրությունների համատեքստում։ Բայց, նրա խոսքով, երբ ինքը Սյունիքում մի քանի սուր ելույթ ունեցավ, որից հետո նաև հանձնարարեց, որ ԱԱԾ–ն հրավիրի և հարցաքննի մարդկանց` պարզելու, թե ինչ հիմքով են նրանք այդպիսի տեղեկություններ տարածում, 2-րդ թեզն էլ ամփոփվեց։

«Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է BBC–ի հարցերին

«Հիմա կարծես շրջանառության է դրվում 3–րդ թեզը։ Քանի որ կառավարությունը և վարչապետը չեն համաձայնում հանձնել Արցախը կամ զիջումների գնալ, նշանակում է բանակցությունները մտել են փակուղի և մարդկանց սկսել են վախեցնել պատերազմով»,–ասաց Փաշինյանը` նկատելով, որ իրավիճակը, որ մենք ունենք հայ-ադրբեջանական շփման մեջ, միշտ էլ վտանգներ պարունակում է, բայց այդ վտանգներն այսօր ավելին չեն, քան եղել են 3,4,5 և ավելի տարի առաջ։ Ավելին, նրա խոսքով, եթե մոնիտորինգի ենթարկեն սահմանային վիճակը կտեսնեն, որ 1,5 տարվա ընթացքում լարվածությունը նվազել է, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեում, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների «ոտքի վրա» հանդիպման ժամանակ։ «Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում կա դինամիկա և ես լավատես եմ, որ այդ դինամիկան կշարունակվի»,–ասաց նա։

Президент Армении Серж Саргсян на заседании Высшего Евразийского экономического совета (8 мая 2015). Москвa - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». շաբաթվա 5 իրադարձությունները՝ 5 րոպեում

Չնայած սրան, Փաշինյանն ընդգծեց, որ սա չի նշանակում, որ լարվածություն չկա, այն կա, և ցավոք, այսօր էլ ունենում ենք զոհեր։

«Կարևոր է արձանագրել, թե որն է մեր ռազմավարությունը Արցախի հարցում. բացառվում են դավադրությունները, քանզի Ղարաբաղի հարցն իմ հարցը չէ, այն համազգային հարց է։ Ասել եմ, որ այն պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, բայց իմ հիմանական խնդիրն է բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել հայ ժողովրդի համար ընդունելի լուծում։ Երբ գտնեմ այդպիսի լուծում, այն կներկայացնեմ ժողովրդին, դրա շուրջ  համազգային քննարկում կունենաք, որովհետև որոշումը պետք է լինի համազգային։ Եթե անհրաժեշտ լինի, կարելի է և հանրաքվե անցկացնել»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ նման պարագայում ՀՀ կառավարությունը քննարկումներ կունենա խորհրդարանի, զինվորական էլիտայի, քաղաքական ուժերի հետ։

«Էսկալացիայի ռիսկերի նվազեցումը սկզբունքային է Հայաստանի համար». Մնացականյան

Անդրադառնալով վերջին շրջանում շահարկվող այն թեմային, թե Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև կա տարակարծություն, Փաշինյանն ասաց. «Հայաստանի և Արցախի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի լուծման վերաբերյալ նույնական են։ Եվ սա կարևոր արձանագրում է, այլ կերպ ուղղակի լինել չի կարող»,–ասաց ՀՀ վարչապետն ու ավելացրեց, որ աշխատանքային հարցերում կարող են լինել տարբեր մոտեցումներ, բայց դա նորմալ է, այդ քննարկումների արդյունքում են ծնվում որակյալ լուծումներ։ Նա տեղեկացրեց նաև, որ հաճախ է քննարկումներ ունենում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

Լրահոս
0