06:23 23 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.95
  • GBP614.03
  • EUR527.60
  • RUB7.49
Սահման

Սահմանին ադրբեջանական կրակոցներն ավելացել են. պատասխանը չի ուշացել

© Photo : press office of the MoD of RA
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Սահմանին տիրող իրավիճակը (89)
85 0 0

Այս շաբաթ Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 200 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ  2500 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ պաշտպանության նախարարության կայքից։

ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Նշենք, որ նախորդ շաբաթ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց։

թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (89)
թեգերը:
Սահման, Ադրբեջան, կրակոց, Հայաստան

Գլխավոր թեմաներ