18:39 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Արցախ
Ստանալ կարճ հղումը
89 0 0

Կողմերն անդրադարձել են նաև 2020 թվականին Արցախում կայանալիք ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը երեկ` դեկտեմբերի 1-ին, տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, բանակաշինության ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս մասին Նիկոլ Փաշինյանը գրել է Fcebook-ի իր էջում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունների կազմակերպման, Արցախում առկա քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:

«Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը չափազանց կարևոր է»,-գրել է Նիկոլ Փաշինյան։

ՀԱՊԿ–ի գովազդն եմ անում. Բիշքեկում Փաշինյանի պատասխանը զարմացրեց լրագրողին. տեսանյութ

Հանդիպմանը մասնակցել են նաև «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը, որոնք պատրաստվում են իրենց թեկնածությունն առաջադրել 2020թ-ին կայանալիք նախագահական ընտրություններում։

Հայտնի է, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը Արցախ էր մեկնել երկօրյա աշխատանքային այցով։ Նոյեմբերի 30-ին նա այցելել էր մարտական հենակետեր, հանդիպել զինծառայողների հետ։ Երեկ ՀՀ վարչապետը հանդիպում ունեցավ Արցախի նախագահի հետ։

Ըստ թեմայի

«Տալիս եմ իմ համաձայնությունը». Վիտալի Բալասանյանը կպայքարի Արցախի նախագահ դառնալու համար
«Բանակցություններում Արցախի ներգրավումը պրակտիկ նշանակություն ունի». Մնացականյան
Զինվորը հենակետում պետք է զգա կառավարության, ժողովրդի, hայրենիքի ներկայությունը. Փաշինյան
Բադալյան. «Ադրբեջանի իշխանությունը չի ուզում, որ ծայրահեղականներն այնտեղ ինքնադրսևորվեն»
թեգերը:
Բակո Սահակյան, Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ