06:35 14 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Զինվորական համազգեստ

Արցախում զինծառայող է մահացել, ևս մեկը վիրավորվել է

© Sputnik / Aram Nersesyan
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2000)
232 0 0

Զինծառայողի մահվան և ևս մեկ զինծառայողի վիրավորվելու դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Արցախի զորամասերից մեկում դեռևս չպարզված հանգամանքներում մեկ զինծառայող  մահացել, մեկն էլ` վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

«Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը։ Զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է»,–գրում է կայքը։

 Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

ՀՀ գլխավոր շտաբի պետն այցելել է արցախյան զորամասեր

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2000)

Ըստ թեմայի

Սուրենյանց. «Ղարաբաղյան խնդրում Զատուլինի առաջարկը բավականին պրագմատիկ լուծում է»
«Աշխատել միասին». Փաշինյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության լուծման իր բանաձևը
Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. Լավրովը Բաքու է մեկնում
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Զինվոր, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ