19:07 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Արցախ
Ստանալ կարճ հղումը
51 0 0

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ դեռ հայտնի չէ, թե Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարով ինչ են  քննարկելու Բրատիսլավայում։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Բրատիսլավայում ստորագրվելիք փաստաթուղթ սեղանի վրա չկա։ Այսօր Աժ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպմանը նոր փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին հարցին։

Հայ և ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցը փորձնական քայլ էր. Արցախի ԱԳՆ

«Ասեմ, որ քննարկվող փաստաթուղթ սեղանին չկա։ Ինչո՞ւ չկա։ Որովհետև, մենք նախ պետք է հասկանանք քննարկվող հարցերի ամպլիտուդը։ Մենք ասել ենք, որ Մադրիդյան սկզբունքների շուրջ մեր պարզաբանումները պետք է ստանանք։ Իհարկե, այդ պրոցեսն ընթանում է, բայց մենք դեռևս չենք ստացել Մադրիդյան սկզբունքների մասին պարզաբանումներ։ Կարևոր է ոչ միայն այդ պարզաբանումները ստանալը, այլև այդ պատկերացումների շուրջ ընդհանուր համաձայնության գալը` որ մենք այս բաժակին նայելով նույն առարկան ենք տեսնում»,– ասաց Փաշինյանը։

Մնացականյան–Մամեդյարով հանդիպման օրը հայտնի է. ԱԳՆ

Ինչ վերաբերում է Արցախի հարցի կարգավորմանը, ՀՀ վարչապետը շեշտեց, որ անցնող մեկուկես տարում Հայաստանն ու Արցախը ձևակերպել են իրենց ասելիքն այդ հարցի մասին և արձանագրել, որ Հայաստանի ու Արցախի տեսակետները 100 տոկոսով նույնական են։

Փաշինյանը նաև նշեց, որ շատ բանաձևեր, որոնք առաջարկում է հայկական կողմը, համանախագահող երկրները կամ նրանց մի մասն ընդունելի են համարել։

Հիշեցնենք` ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Ըստ թեմայի

«Համաձայնեցված փաստաթղթեր կան». Զախարովան` ղարաբաղյան հակամարտության մասին
«Աշխատել միասին». Փաշինյանը ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության լուծման իր բանաձևը
Ղարաբաղյան հակամարտությունը ՌԴ–ի ուշադրության կենտրոնում է. Լավրովը Բաքու է մեկնում
Փոխզիջման հնարավորություններ կան. Լավրովը` Ղարաբաղյան հակամարտության մասին
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Էլմար Մամեդյարով, Զոհրաբ Մնացականյան, ՀՀ կառավարություն, ԱԺ, ՀՀ Ազգային ժողով, Նիկոլ Փաշինյան, Բրատիսլավա

Գլխավոր թեմաներ