00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Տեր Արամ քահանա Միրզոյան
Քանի դեռ Տավուշում հայ կա, նրանց համար խնդիր է լինելու․ Տեր Արամ քահանա Միրզոյան
14:50
5 ր
Անահիտ Մանասյան
Բոլորի հետ էլ հանդիպել ենք․ Անահիտ Մանասյան
14:58
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոչինչ չի կարող սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ԱԳՆ

© Sputnik / Asatur YesayantsАнна Нагдалян
Анна Нагдалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանում ձևացնում են, որ չեն հասկանում Հայաստանի դիրքորոշումը, իրականում նրանք թաքցնում են իրենց մաքսիմալիստական նկրտումները։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող սահմանափակվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով։ Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցում ասաց Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը։

Еженедельный брифинг Марии Захаровой - Sputnik Արմենիա
Ղարաբաղի հարցի «կարմիր գծերը» չեն բացառում փոխըմբռնման հասնելու հնարավորությունը. Զախարովա

«Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է, ու վերջին անգամ Բրատիսլավայում ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է», – ասաց Նաղդալյանը։

Արցախի ժողովուրդն իրավունք ունի իր ինքնորոշման իրավունքը պահպանել և սահմանել Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից ու տարածքային ամբողջականությունից դուրս։ Նաղդալյանի խոսքով` այն բոլոր առաջարկները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա Ադրբեջանը, 30 տարի շարունակ վարելով հայատյաց քաղաքականություն, ցույց է տվել, որ չի կարող ապահովել այն Արցախի ժողովրդի համար։

Արցախի շուրջ բանակցությունները մտել են փակուղի՞. «Դաշնակցությունը» ելք է առաջարկում

«Վերջերս Ադրբեջանի նախագահը մեղադրում էր հայերին Սումգայիթում հայկական ջարդեր կազմակերպելու համար, իսկ այդ միջավայրում ավելորդ է անգամ դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը», – ասաց Նաղդալյանը։

Նա նշեց, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, իսկ այդ անվտանգությունը ենթակա չէ զիջման։

Նաղդալյանի խոսքով` Բաքուն լավ գիտի` ինչի մասին է խոսում պաշտոնական Երևանը, սակայն ձևացնում է, որ չի հասկանում` իր մաքսիմալիստական դիրքորոշումներն արդարացնելու համար։

Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի. Ռոբերտ Քոչարյան

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հարցազրույցներից մեկում, մեկնաբանելով Հայաստանի դիրքորոշումը կարգավիճակի կարևորության և անվտանգության վերաբերյալ, հայտարարել էր, որ «կարգավիճակը» որոշելու հարցում ամեն ինչ պարզ է, բայց հասկանալի չէ «անվտանգություն» կետը։ Նա ասել է, որ Ղարաբաղի հայ բնակչությունը «Ադրբեջանի քաղաքացիներն են, և նրանց անվտանգությունն ամբողջ ծավալով կապահովվի»։

Լրահոս
0