06:06 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.41
  • GBP626.63
  • EUR571.78
  • RUB6.24
Արցախ
Ստանալ կարճ հղումը
74002

Զինծառայողները մահացել են զորամասերերի պահպանության տեղամասերում։ Երկուսի մահվան հանգամանքներն էլ դեռ պարզ չեն։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Արցախի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: ՏԵղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Facebook–ի իր էջում գրել է, որ բացի Տիգրան Մանվելյանից, մեկ այլ զինծառայող էլ է մահացել։ 

«Երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան»,– գրել է նա։

ՊՆ–ի տեղեկություններով` 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը մահացել է այսօր՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։ Նրա մահվան հանգամանքները նույնպես դեռ չեն պարզվել։

Ըստ թեմայի

Արցախում պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու պատճառով
Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել գլխի շրջանում. մանրամասներ
Արցախում 19-ամյա զինծառայողը հանկարծամահ է եղել
Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները դեպքի պահին խրամատում են եղել. նոր մանրամասներ
թեգերը:
Մահ, զինծառայող, Արցախ

Գլխավոր թեմաներ