06:12 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Արցախ
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Քաղաքագետի խոսքով` Հայաստանում ներքաղաքական առճակատումները կազդեն նաև Արցախի ընտրական գործընթացների վրա։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանին սատարելու որոշումը փորձագետների մոտ որոշակի զարմանք է առաջացրել։ Բաբայանը չի կարողացել առաջադրվել Արցախի նախագահի թեկնածու բնակության պահանջվող ցենզի բացակայության պատճառով` վերջին 10 տարվա ընթացքում նա մշտապես Արցախում չի բնակվել։ Արդյունքում ինքը և իր գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը փետրվարի 11-ին որոշել են աջակցել Արցախի արտաքին գերատեսչության ներկայիս ղեկավարի թեկնածությանը։

«Անկեղծ ասած, ես նման շրջադարձի չէի սպասում, սակայն մյուս կողմից, քանի որ գեներալ Բաբայանը չէր կարող մասնակցել ընտրապայքարին, պետք է իր ընտրությունն աներ և սատարեր գրանցված թեկնածուներից մեկին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։

Նա ենթադրում է, որ խորհրդարանական ընտրություններին Բաբայանի կուսակցությունը կկարողանա մասնակցել և այդ ժամանակ, եթե նախագահական մրցապայքարում հաղթի նրա կողմից աջակցվող թեկնածուն, ապա խորհրդարանում տեղ ստանալով, Բաբայանը կարող է ծանրակշիռ մասնակցության հավակնել նաև կառավարության ձևավորման ժամանակ։

Արցախի ՊԲ–ն խոսել է աղմուկ հանած «էլիտար» զորամասի մասին և մանրամասներ ներկայացրել

Արժե նշել, որ Բաբայանին սատարում են, այսպես ասած, ավելի հասարակ մարդիկ, իսկ Մայիլյանի ընտրազանգվածը գերազանցապես բաղկացած է մտավորականությունից։ Եվ հարց է`արդյոք գեներալի աջակցությունը կամրապնդի Մայիլյանի դիրքերը։

Մելիքյանի կարծիքով` շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կկազմակերպվի ինչպես Մասիս Մայիլյանի, այնպես էլ Սամվել Բաբայանի նախընտրական քարոզարշավը։

«Նրանց դաշինքը դեռ պետք է ձևավորվի և ապացուցի իր կենսունակությունն Արցախի կոշտ նախընտրական իրողության մեջ», – հավելեց մեր զրուցակիցը։

Մելիքյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Արցախում նախընտրական իրավիճակի վրա զգալի հետք է թողնում Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը։ Նա մտավախություն ունի, որ ՀՀ գործող իշխանության և նախորդների միջև լեզվակռիվն առաջիկա երկու ամսվա ընթացքում ազդեցություն կունենա նաև արցախյան գործընթացների վրա։

«Ինձ թվում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է զերծ մնան իրենց նախընտրած թեկնածուի մասին ցանկացած հրապարակային հայտարարությունից. որևէ թեկնածու չպետք է առանձնացվի։ Այլ հարց է, որ Երևանում կարող են նշել այն բնութագրերը, որոնք նրանք կցանկանային տեսնել Արցախի ապագա նախագահի մոտ», – նշեց Մելիքյանը։

Քաղաքագետի խոսքով` Երևանում կգերադասեին, որ նոր նախագահը որևէ կերպ փոխկապակցված չլիներ նախորդ վարչակազմերի հետ և իր հետևից մութ գործարքների հետքը քարշ չտար։

Արցախի ռեստորաններից մեկում Փաշինյանին ՀԴՄ չեն տվել. «Կտրոն չխփողը գողանում է զինվորից»

Նշենք, որ նախագահական և միաժամանակ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին։ Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը 2020 թվականի փետրվարի 15-ն է։ Մայիլյանից բացի, իրենց թեկնածություններն են առաջադրել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյաը, Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայաննը ու ևս 3 մարդ։

Ըստ թեմայի

«Ղարաբաղի նախշուն բաջի». փոքրիկ հայուհու հեզիկ պարը. տեսանյութ
«Ադրբեջանը փորձում է իր քարոզչական մեսիջներով ազդել մեր հասարակության վրա». Էլիբեգովա
Հովհաննիսյան. «Խախտումներով ընտրված Մեջլիսը համապատասխանում է Ալիևի քաղաքական ոգուն»
«Էլիտար զորամաս գոյություն չունի». Դավիթ Տոնոյանը հերքում է լուրը
թեգերը:
Մասիս Մայիլյան, Սամվել Բաբայան, Հայաստան, Ընտրություններ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ