06:59 04 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD502.97
  • GBP618.25
  • EUR543.86
  • RUB6.56
Արցախ
Ստանալ կարճ հղումը
2068 0 0

Քրեական ենթամշակույթը բանակ ներթափանցում է քաղաքացիական կյանքից, սակայն փորձագետը կարծում է, որ ռազմական ղեկավարությունը լծակներ ունի այդ երևույթն արմատախիլ անելու համար։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի — Sputnik. Արցախի պաշտպանության նորանշանակ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնարարել են կոշտ միջոցներ ձեռնարկել բանակում միջանձնային հարաբերությունների հետ կապված իրավիճակի բարելավման համար։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը փոխանցեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Փետրվարի 24-ին գեներալ–լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ազատվել էր Արցախի պաշտպանության նախարարի, Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ Նրան փոխարինել է գեներալ–մայոր Ջալալ Հարությունյանը։

Հակոբյանը չի կարծում, որ Աբրահամյանի հեռացումը հանրային պահանջի հետևանք է եղել։ Համենայնդեպս, չի կարելի պնդել, թե Արցախի ժողովուրդը պահանջել է հենց Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնանկությունը։

«Չեմ ցանկանում գնահատական տալ նախկին հրամանատարին, պատճառներ չկան պնդելու, որ նա մեծ կամ կրիտիկական սխալներ է թույլ տվել անմիջական պարտականությունները կատարելիս։ Սակայն կարծում եմ, որ հայտնի առիթ է եղել (մահվան դեպքերը բանակում – խմբ.), դրանից ելնելով էլ տեղի է ունեցել հրամանատարության փոփոխությունը։ Կարծում եմ, որ Ջալալ Հարությունյանի նշանակումը բավական հաջող որոշում է», – ասաց Հակոբյանը։

Ի դեմս Ջալալ Հարությունյանի Պաշտպանության բանակը բավական պրոֆեսիոնալ հրամանատարություն կունենա, նա զինվորական է, որը հարգանք է վայելում ոչ միայն բանակում։

Դեռ պատանեկան տարիքից Հարությունյանը մասնակցել է անկախության համար մղվող պայքարին, անցել բոլոր փուլերը` պատերազմից մինչև խաղաղ ռազմաշինություն։

Ինչ վերաբերում է բանակում հավանական փոփոխություններին, ապա, քաղտեխնոլոգի խոսքով, պետք է հաշվի առնել, թե նրա առաջ ինչ խնդիրներ են դրվում։

«Անհրաժեշտ է վերացնել բոլոր այն բացասական դրսևորումները, որոնք բանակում սպանությունների, ինքնասպանությունների են հանգեցնում։ Նոր ղեկավարը կփորձի շտկել այդ ամենը։ Հարությունյանը որպես բանակի հրամանատար դրա համար բոլոր անհրաժեշտ լծակներն ունի։ Կարծում եմ` նրան նաև կոնկրետ հանձնարարություններ է տրվել` կոշտ միջոցներ ձեռնարկել», – նշեց Հակոբյանը։

Ղարաբաղյան հարցի նոր բովանդակություն է ձևավորվում. Փաշինյանը բացատրեց՝ ինչի մասին է խոսքը

Քաղտեխոնոլոգը կարծում է նաև, որ սա համալիր խնդիր է և միայն զինծառայողներին չի վերաբերում։ Պետք է հաշվի առնել, որ ցանկացած բանակ հասարակության հայելին է, որը կենտրոնացված արտացոլում է սոցիալական բարքերը։

«Եթե հասարակության մեջ սրված է անհանդուրժողականության և ատելության զգացումը, այդ տրամադրությունները փոխանցվում են նաև բանակ։ Բացի այդ, եթե կան քրեական ենթամշակույթ կրողներ, հասկանալի է, որ նրանք դա նաև բանակ կբերեն», – ասաց Հակոբյանը։

Բայց բանակի ղեկավարությունն իր լծակներն ունի և պետք է արմատախիլ անի դրսից են ներթափանցած բարքերը։ Մյուս կողմից, այդ ուղղությամբ պետք է աշխատի ամբողջ հասարակությունը։

Բանակը չպետք է այդպիսի ծանր ժառանգություն ստանա և ռեսուրսներ ծախսի այդ ենթամշակույթի դեմ պայքար տանելու համար։

Նշենք, որ մինչև նախարարի պաշտոնը ստանձնելը Ջալալ Հարությունյանը զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության փոխնախարարի, ՊԲ շտաբի պետի պաշտոնը։ 2019 թվականի հուլիսի 8-ին նրան գեներալ–մայորի կոչում է շնորհվել։

Տարեսկզբից հայկական բանակում 13 զինծառայող է մահացել, բոլոր ողբերգական միջադեպերն արձանագրվել են խաղաղ պայմաններում։ 4 զինծառայող մահացել են դժբախտ պատահարի հետևանքով, 4-ը` հիվանդության, մյուս 5 դեպքերի վերաբերյալ քննություն է ընթանում։ Մահացած զինծառայողներից երեքի մահվան առիթով քրեական գործեր են հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։ Այս ֆոնին պաշտոնանկ են արվել ՀՀ ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը և ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը։

Փաշինյանն ասել է` որ հարցերում են Հայաստանի ու Արցախի պատկերացումները նույնական

Հատկանշական է, որ փետրվարի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայոց բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան արձանագրված փաստերի վերաբերյալ մի քանի վարկած նշեց։ Նրա կարծիքով` պատճառ կարող է լինել նաև քրեական ենթամշակույթի առկայությունը, որը պետք է արմատախիլ արվի։ «Քանի որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը չի եղել այնպիսի ծավալների, ինչ ես հանձնարարել եմ, դրա համար էլ երկու պատասխանատուներն ազատվեցին գործից», – ասել էր վարչապետը։

Ըստ թեմայի

Դանիելյան. «Փաշինյանը պատասխանատվությունը գցում է Արցախի ղեկավարության վրա»
Չոբանյան. Կրակել են ոչ թե բնակավայրերի, այլ դիրքապահների ուղղությամբ
ՀՀ նախկին վարչապետներն անձնական երաշխավորություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի համար
թեգերը:
զինծառայող, Ջալալ Հարությունյան, Բանակ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ