21:18 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (329)
58 0 0

Չնայած միջազգային ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահները տեղեկացնում են, որ առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը` սերտ կապի մեջ մնալով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ:

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստեղծված իրավիճակում կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս շրջանում էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ ասվում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելությունը ժամանակավոր դադարեցվում է:

«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, մենք կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն բան՝ նվազագույնի հասցնելու լարվածության ռիսկը, այդ թվում օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները»,–ասված է հայտարարության մեջ:

Ի՞նչ են մարդիկ ակնկալում Արցախի ընտրություններից․ հստակ պատասխաններ մշուշոտ եղանակին

Տեղեկացվում է նաև, որ չնայած միջազգային ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը` սերտ կապի մեջ մնալով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն էր տարածել էր, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում: Նա նաև նշել էր, որ ինքը շարունակում է կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ:

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (329)

Ըստ թեմայի

Ադրբեջանական լոբբին ձգտում է, որ ԱՄՆ–ի կողմից Արցախին տրվող օգնությունը չեղարկվի. Սարգսյան
Մրրկայնություն Ռուսաստանում և աշխարհում. ի՞նչ հետևանքներ կլինեն Հայաստանում
Ինչու է հենց հիմա Ադրբեջանն ակտիվացել Նախիջևանում, ու ինչ կա այս ամենի հետևում
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ

Գլխավոր թեմաներ