13:20 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (1019)
308 0 0

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ քաղաքացիները գտնվում են պատշաճ բժշկական հսկողության տակ։

ԵՐԵՎԱն, 24 մարտի- Spurtnik. Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախում կորոնավիրուսի կասկածով երեք քաղաքացի է մեկուսացվել։

«Ներկա դրությամբ Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տարբեր օրերի ընթացքում քաղաքացիներ են մեկուսացվել, որոնցից փորձանմուշ է վերցվում և ուղարկվում փորձաքննության: Բացասական պատասխանի դեպքում նրանց մեկուսացումը դադարեցնում են», – ասվում է հաղորդագրության մեջ։

Դեռևս չեն ստացվել երեք քաղաքացու թեստերի պատասխանները։ Նրանք երեքն էլ գտնվում են պատշաճ բժշկական հսկողության տակ։

Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ որոշ դեպքերում, բժիշկների հորդորով, քաղաքացիները նաև իրենց տներում են ինքնամեկուսանում, սակայն շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության տակ:

Հիշեցնենք, որ մարտի 24-ի ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 249–ի։ Վարակի դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում: Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել, որը կտևի մինչև ապրիլի 14–ը:

Հայաստան-Արցախ սահմանը կարելի է հատել միայն անձը հաստատող փաստաթղթով. ԱՀ ոստիկանություն

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1019)

Ըստ թեմայի

Ուսումնական գործընթացը դադարեցվում է նաև Արցախում
«Արցախը պետք է հաղթի նաև այս գլոբալ արհավիրքին». նախագահները հանդիպել են. տեսանյութ
Արցախի հսկիչ  անցակետերում վագոններ են տեղադրվել ջերմաչափումներ իրականացնելու համար
թեգերը:
թեստ, Արցախ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ