21:37 09 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
140 0 0

Շուշիի հայկական ջարդերից ուղիղ հարյուր տարի անց Հայաստանը հարգանքի տուրք է մատուցում բոլոր անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում ազատ հայրենիքում ապրելու և արարելու՝ հայ ժողովրդի վճռականությունը:

ԵՐԵՎԱն, 24 մարտի- Spurtnik. ՀՀ ԱԳՆ-ն միանում է արցախցի հայրենակիցներին և նրանց հետ մեկտեղ ոգեկոչում մեկ դար առաջ Շուշիի հայկական ջարդերի բազմահազար զոհերի հիշատակը: Համապատասխան հայտարարությունը տարածել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հրեաների հուշարձանը, Շուշիի զինանշանն ու 50 հազար դրամանոցները. Արուտչյանն ու աշխարհը

«Հարյուր տարի առաջ Ադրբեջանի առաջին հանրապետության զինված ստորաբաժանումները փորձեցին զենքի ուժով և խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացմամբ լուծել արդեն իսկ միջազգային օրակարգ մտած Ղարաբաղի հարցը: Արդյունքում այրվեց և ոչնչացվեց հայկական Շուշին, որը տարածաշրջանի տնտեսական, հոգևոր և մշակութային մեծ կենտրոն էր:  Աննախադեպ դաժանությամբ իրականացված այս վայրագությունը ղեկավարեց Խոսրով բեկ Սուլթանովը, ով հետագայում՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, ակտիվ մասնակցություն ունեցավ նացիստական զորքերի շարքում ադրբեջանական լեգիոնի ստեղծման գործում»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նշվում է, սական, որ Արցախն Ադրբեջանի առաջին հանրապետության մաս դարձնելու ծրագիրը տապալվեց և փաստացի դարձավ Ադրբեջանի անկախության կորստի պատճառներից մեկը:

Այսօր, այս դեպքերից հարյուր տարի անց ՀՀ ԱԳՆ-ն հարգանքի տուրք է մատուցում բոլոր անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում ազատ հայրենիքում ապրելու և արարելու՝ հայ ժողովրդի վճռականությունը:

Նա հոգու խորքում հայ էր. Կիմ Բակշիի աճյունափոշին կամփոփվի Գառնիի կիրճում և Շուշիում

Ըստ թեմայի

Շուշիի ազատագրումը. ինչպես կազմակերպեցին «Հարսանիք լեռներումը» ու փրկեցին Ստեփանակերտը
Ստեփանակերտից Շուշի` ճոպանուղիով
Մեծ Հայրենականի հերոսների ժառանգներն ազատագրեցին Շուշին ու պահում են Արցախը. ՀՀ նախագահ
թեգերը:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Ադրբեջան, Արցախ, Շուշիի ազատագրում

Գլխավոր թեմաներ