15:01 01 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD504.47
  • GBP622.36
  • EUR553.45
  • RUB6.46
Արցախ
Ստանալ կարճ հղումը
120 0 0

ՀՀ ռիսկային գոտիներում բնակվող դիտորդներին թույլ չեն տա մեկնել Արցախ: Նրանք կփոխարինվեն այլ անձանցով:

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ կորոնավիրուսի ներթափանցումն Արցախի Հանրապետության տարածք կանխելու համար ընտրությունները դիտարկելու համար Հայաստանից Արցախ մեկնող բոլոր դիտորդները նախապես կորոնավիրուսի թեստ կհանձնեն:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացավ ևս 25-ով և դարձավ 290

«Մենք այսօր արդեն հանրապետությունում ունենք կորոնավիրուսի հայտնաբերման արագ թեստեր: Եկեք պայմանավորվենք, որ մենք համագործակցենք դիտորդական կազմակերպությունների հետ, հասկանանք՝ դիտորդները ռիսկային գոտիներից են, թե ոչ: Եթե ռիսկային գոտիներից են, խնդրենք նրանց փոխարինել այլ անձանցով: Իսկ մեկնումից առաջ նրանք թեստավորվեն արագ թեստերով, և ամեն ինչ անենք, որ հատկապես դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի»,- ասաց Փաշինայնը:

Վարչապետը հիշեցրեց, որ Արցախում առ այսօր այդ վարակի որևէ դեպք չի գրանցվել, թեև վարակի վաղ հայտնաբերման նպատակով տասնյակ մարդիկ թեստավորվել են:

Հիշեցնենք, մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նախանշված են նախագահական ու խորհրդարանական ընտրություններ:

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված 290 մարդ կա, որոնցից 2-ի վիճակը ծանր է: 18 մարդ բուժվել են:

Մեկն ԱՄՆ քաղաքացի է, մյուսը` ՀՀ. Փաշինյանը խոսեց ծանր վիճակում գտնվողների մասին

Ըստ թեմայի

Արցախում կորոնավիրուսի կասկածով 3 քաղաքացի է մեկուսացվել
Կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել. Արցախի ՊՆ–ն հերքում է լուրերը
Ի՞նչ են մարդիկ ակնկալում Արցախի ընտրություններից․ հստակ պատասխաններ մշուշոտ եղանակին
թեգերը:
թեստ, Նիկոլ Փաշինյան, Ընտրություններ, Հայաստան, Արցախ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ