10:13 01 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Արցախ
Ստանալ կարճ հղումը
381 0 0

Ընտրությունների հետաձգման հետ կապված արցախյան տրամադրությունները սոցցանցերում աջակցություն են ստանում նաև հայաստանյան հասարակ օգտատերերի, հայտնի լրագրողների և հասարակական գործիչների կողմից։ 

Ժաննա Կրիկորովա, հատուկ Sputnik Արմենիայի համար

Վերջին ամբողջ շաբաթը Արցախում քաղաքագետների, լրագրողների և քաղաքացիական ակտիվիստների մակարդակով չեն դադարում քննարկումներն այն մասին, թե արդյո՞ք կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով պետք է հետաձգել մարտի 31-ին նախանշված խորհրդարանական և նախագահական ընտրությունները։

Արցախում պաշտոնապես վտանգավոր վարակով հիվանդանալու դեպքեր չեն հայտնաբերվել, սակայն սոցցանցերում օգտատերերից շատերը կարծիք են հայտնում, որ ընտրատեղամասերում մարդկանց կուտակումները, ժամանած դիտորդների և լրագրողների ներկայությունը բարենպաստ միջավայր կստեղծեն վիրուսի տարածման համար։ Մարդիկ պահանջում են արտակարգ դրության ռեժիմ հայտարարել և ներրդաշնակեցնել գործողություններն այն միջոցների հետ, որոնք կիրառվում են Հայաստանում։

Ընտրությունների հետաձգման հետ կապված արցախյան տրամադրությունները սոցցանցերում աջակցություն են ստանում նաև հայաստանյան հասարակ օգտատերերի, հայտնի լրագրողների և հասարակական գործիչների կողմից։  Հայտնի սոցցանցում տարածվում է գտել «հետաձգել Արցախի ընտրությունները» ֆլեշմոբը։  Ֆլեշմոբի լուսանկարում Արցախի հայտնի «տատիկն ու պապիկը» դիմակով են։

Արցախում կորոնավիրուսի կասկածով 3 քաղաքացի է մեկուսացվել

Ընտրությունների օրը հետաձգելու կոչով են հանդես եկել նաև նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, Մասիս Մաիլյանը և Վահան Բադասյանը։

Նախագահի մեկ այլ թեկնածու` Ռուսլան Իսրայելյանը, կոչով դիմել է Արցախի Հանրապետության առաջնորդի պաշտոնի մյուս հավակնորդներին` առաջարկելով ընտրությունների հետաձգման համատեղ հայտարարությամբ հանդես գալ։

Արդյունքում այդ նախաձեռնությանն աջակցել է 14 թեկնածուներից միայն 4-ը։ Գործադիր իշխանությունն ու Արցախի ԿԸՀ–ն հայտարարությանը դեռ որևէ կերպ չեն արձագանքել։

Կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել. Արցախի ՊՆ–ն հերքում է լուրերը

Ըստ թեմայի

Ժամանակավորապես արգելվում է բոլոր անձանց մուտքը Արցախ
«Զգոն եղեք»․ Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ ուղերձով դիմել է արցախցիներին
Ով կշահի Արցախում համապետական ընտրությունները հետաձգելուց. քաղտեխնոլոգի կարծիքը
թեգերը:
Արցախ, Ընտրություններ, կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ