04:33 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Արցախ
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Մարտի 31 - ին Արցախում համապետական ընտրություններ են նախատեսված։ 14 թեկնածուներից 4-ը կողմ են, որ կորոնավիրուսի պատճառով ընտրությունները հետաձգվեն:

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. Մեկ տասնյակից ավելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնք լուսաբանելու են Արցախի համապետական ընտրությունները, այսօր կորոնավիրուսի թեստ են:

Հայկական որոշ ԶԼՄ-ներ արդեն հաղորդել են, որ չեն լուսաբանելու ընտրությունները, քանի որ ճիշտ են համարում դրանց հետաձգումը։ Նրանց կարծիքով՝ ՀՀ-ից մեկնող պատվիրակները վտանգ են ներկայացնում Արցախի ժողովրդի համար։ Բայց քիչ չեն նաև լրատվամիջոցները, որոնք անկախ հանգամանքներից, որոշել են կատարել իրենց մասնագիտական պարտքը։ Ավելի քան տասնյակ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ այսօր կորոնավիրուսի արագ թեստեր են հանձնել և կմեկնեն ընտրությունները լուսաբանելու։

«Արցախին հերոսական անցյալով ղեկավար է պետք». Քոչարյանն ուղերձով դիմել է արցախցիներին

«Yerevan today»-ի լրագրող Էմմա Հովսեփյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ գնում է իր մասնագիտական առաքելությունը կատարելու և վարակվելուց չի վախենում։ Նա նաև չի վախենում վիրուսը Արցախ «տանել», քանի որ իր թեստի արդյունքը բացասական է եղել։

Լրագրողը նշեց, որ խմբագրությունը մանրակրկիտ պատրաստվել է ուղևորությանը։ Նկարահանող խմբին տրամադրել են դիմակներ և ձեռնոցներ, ալկոգել՝ Արցախում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար։ Ընդ որում, Հովսեփյանը հավատացրեց, որ ինչպես ինքը, այնպես էլ օպերատորը կհետևեն առողջապահության նախարարության հորդորներին, կկրեն աշխատանքում անհարմար դիմակներն ու կօգտվեն ախտահանիչներից։

«Չեմ կարող ասել՝ ճիշտ կլիներ տեղափոխել ընտրությունները, թե՞ հենց հիմա անցկացնել։ Կարծում եմ՝ միայն ժամանակը ցույց կտա, թե ում էր ձեռնտու այս պահին ընտրությունների անցկացումը՝ իշխանությանը, թե ընդդիմությանը»,-ասաց նա։

Իր հերթին ռուսական «Коммерсантъ» պարբերականի թղթակից Հայկ Խալաթյանը, որը նույնպես կորոնավիրուսի թեստ է հանձնել և բացասական պատասխան ստացել, նշեց, որ Արցախում գտնվելու է երկու օր՝ խմբագրության հանձնարարությամբ։ Նրա խոսքով`թեև նա պարետատուն դիմել է ամենավերջին պահին, ԼՂՀ ԱԳՆ-ում հավատարմագրումից հետո, սակայն շատ արագ են արձագանքել և մեկ ժամվա ընթացքում տեղեկացրել են, թե որտեղ կարող է թեստ հանձնել ընտրությունները լուսաբանելու մեկնող մյուս լրագրողների հետ միասին։

Խալաթյանը կարևոր է համարում նման իրադարձությունների լուսաբանումը, քանի որ լրագրողի պարտքն է տեղեկությունը հասցնել ընթերցողին՝ Հայաստանում և Հայաստանից դուրս։ Բացի այդ, եթե ընտրությունների ընթացքում խախտումներ լինեն, լրագրողները դրանք կարձանագրեն և հանրությանը տեղյակ կպահեն։

«Անընդհատ ալկոգել եմ օգտագործելու, դիմակով մի քիչ ավելի դժվար կլինի, բայց կաշխատեմ մարդաշատ վայրերում անպայման դնել»,-նշեց նա։

Նախապես պետք է մշակել Արցախի սահմանին իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները

Լրագրողն ասաց, որ ոչ ոք չգիտի, թե որքան կարող է ձգվել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, այդ պատճառով գուցե նպատակահարմար կլիներ անվտանգության նկատառումներով հետաձգել ընտրությունները։ Սակայն նա հույս ունի, որ Արցախի իշխանությունները հաշվի են առել բոլոր ռիսկերը և պատրաստ են խնդիր ծագելու դեպքում պատասխանատվություն կրել։

Նշենք, որ մարտի 16-ից սկսած մուտքը ՀՀ-ից Լեռնային Ղարաբաղ ժամանակավորապես արգելված է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մինչ այսօր Արցախում կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք չի գրանցվել։

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրություններ են նշանակված։ Դրանք հետաձգելու հնարավորության կամ անհրաժեշտության մասին հայտարարություններով են հանդես եկել նախագահի թեկնածուներ Վիտալի Բալասանյանը, Մասիս Մայիլյանը և Վահան Բադասյանը։ Եվս մեկ թեկնածու՝ Ռուսլան Իսրայելյանը, ընտրությունների հետաձգման մասին համատեղ հայտարարություն անելու կոչով դիմել է ԼՂՀ նախագահի պաշտոնի մյուս բոլոր թեկնածուներին։ Արդյունքում այս նախաձեռնությանը աջակցել են 14 թեկնածուներից 4-ը։ Գործադիր իշխանությունը և Արցախի ԿԸՀ-ը հայտարարությանը դեռ ոչ մի կերպ չեն արձագանքել։

Ըստ թեմայի

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի և Վրաստանի հետ. Փաշինյանը մանրամասնել է
Կեքսերը դիմակներ են հագել, իսկ տորթը կորոնավիրուսի տեսք է ընդունել. զվարճալի ֆոտոշարք
Օնլայն տեղեկություն կստանանք կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածների մասին. նոր նախագիծ
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Լրագրող, Ընտրություններ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ