13:22 10 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.60
  • GBP615.69
  • EUR551.22
  • RUB6.87
Արցախ
Ստանալ կարճ հղումը
208 0 0

Բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող դեպքերի մեծ մասի պատճառը ոչ կանոնադրական հարաբերություններն են։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն այսօր Արցախում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «էլիտար զորամասերի», ինչպես նաև բանակում գրանցվող մահվան դեպքերի խնդրին` վստահեցրեց, որ Զինված ուժերում վերահսկողությունը մի քանի անգամ բարձրացվել է։

Auroranews.am-ը փետրվարի 3-ին «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. ուշագրավ մանրամասներ» վերնագրով հոդված էր հրապարակել ս.թ. հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների ու տվյալ զորամասի մասին։ Ըստ աղբյուրի` այս զորամասը «հարուստների երեխեքի» զորամաս է, որոնք Ղարաբաղում ծառայում են, բայց դիրքեր չեն բարձրանում։ Հոդվածում ներկայացվել էին նաև «էլիտար» զինվորները` նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու լուսանկարը։

«Խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան բոլոր դեպքերի վերաբերյալ քրգործեր են հարուցված։ Համոզված եղեք` այն մարդիկ, որ զինվորներին նման վիճակի են հասցրել, անկախ վիճակից ու պաշտոնից, պատժվելու են»,–ասաց Հարությունյանը։

Փաշինյանը բանակում զոհվածների ծնողներին խնդրի լուծման իր տարբերակներն առաջարկեց. տեսանյութ

Բացի այդ, ըստ նախարարի, նախանշված են հստակ միջոցառումներ, որոնք պետք է կանխարգելիչ բնույթ կրեն բանակում տեղի ունեցող մահվան դեպքերով։

Հարցին, թե հիմնականում որո՞նք են զինծառայողների մահվան պատճառը, Հարությունյանը պատասխանեց, որ խնդիրը հիմնականում ոչ կանոնադրական հարաբերություններն են։

Հիշեցնենք` 2020 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը Արցախի և Հայաստանի Զինված ուժերում գրանցվել է զինծառայողների մահվան 13 դեպք, որից 4-ը դժբախտ պատահարի հետևանքով են, 4-ը պայմանավորված են ծառայության հետ առնչություն չունեցող հանգամանքներով՝ հիվանդություն, անձնական խնդիրներ։ Մնացած 5 դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, հանգամանքները պարզվում են:

Ինչպես են բանակը պաշտպանում կորոնավիրուսից. տեսանյութ

Ըստ թեմայի

Բանակի հանդեպ անվստահությունը կործանարար է պատերազմող երկրի համար. Իշխանյան
Բանակում տեղի ունեցող դեպքերով հրճվող իրավապաշտպաններով կզբաղվեն իրավապահները. Բալայան
Երկու օրում բանակում մի քանի հարյուր սմարթֆոն է հայտնաբերվել. ՊՆ
թեգերը:
Մահ, զինծառայող, Ջալալ Հարությունյան, Բանակ, Արցախ

Գլխավոր թեմաներ