21:44 12 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Արցախ
Ստանալ կարճ հղումը
154 0 0

Կորոնավիրուսով վարակաված քաղաքացու հետ շփված անձանց մեկուսացրել են, գյուղի բնակիչներին ախտահանիչ նյութեր և հիգիենայի պարագաներ են բաժանել։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Արցախի Միրիկ գյուղի բնակչի առողջական վիճակը կայուն է։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբը` հղում անելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությանը։

«Ներկա պահին անհանգստացնող բան չկա»,– նշված է հաղորդագրության մեջ:

Միրիկ գյուղի բնակչի մոտ նոր կորոնավիրուսի հաստատման դեպքով պայմանավորված` նրա հետ հնարավոր շփում ունեցած քաղաքացիների թիվը 20-ն է (այս թիվը ներառում է նրա հետ շփված մարդկանց ընտանիքի անդամներին), սակայն գյուղի բնակիչները, ապահովության նկատառումներից ելնելով, ամբողջությամբ ինքնամեկուսացած են:

Առողջապահության նախարարությունից ինքնամեկուսացած քաղաքացիների վերաբերյալ հաղորդում են, որ նրանցից որևէ մեկը վարակին հատուկ ախտանիշներ չունի, նրանց առողջական վիճակը շուրջօրյա վերահսկվում է բժիշկների կողմից:

«Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ն ախտահանիչ նյութեր և հիգիենայի պարագաներ է բաժանել Միրիկ գյուղի բնակիչներին:

Առողջապահության նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ այս պահին բուժհաստատություններում Միրիկ գյուղի կամ մեկ այլ դեպքով մեկուսացված քաղաքացիներ չկան:

Կորոնավիրուսը պահում է տեմպը. Հայաստանում վարակվածների թիվը դարձավ 881

Հիշեցնենք` վարակված քաղաքացին ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը երեկ հայտնեց, որ կորոնավիրուսով հիվանդ անձը, որը 60 տարեկանից բարձր է ու հետևաբար գտնվում է ռիսկի խմբում շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Երևան և ընդունվել հիվանդանոց:

Հայաստանում 9-րդ մարդն է մահացել կորոնավիրուսից. դեպքը գրանցվել է Արտաշատի հիվանդանոցում

Ըստ թեմայի

Ինչպես է կորոնավիրուսով վարակված տղամարդը հայտնվել «Գյումրի» ԲԿ–ում. պարզաբանում է տնօրենը
Ռուսական ընկերությունը կորոնավիրուսի հայտնաբերման նոր տիպի թեստ է մշակում
ՌԴ-ից ռազմական մասնագետներ ժամանեցին Հայաստան՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու

Գլխավոր թեմաներ