15:34 30 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (787)
110 0 0

Մեկուսացված 6 քաղաքացիներից վերցված փորձանմուշներն ուղարկվել են հետազոտության, ավելի ուշ ևս 6 քաղաքացուց նմուշառում է կատարվել։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացիներից երկուսը ջերմություն ունեն: Արցախի տեղեկատվական շտաբը, հղում անելով առողջապահության նախարարությանը, հայտնում է, որ նրանք առնչվում են Միրիկ գյուղում արձանագրված դեպքի հետ:

«6 քաղաքացիներից էլ փորձանմուշ է վերցվել և ուղարկվել հետազոտության: Եվս երեք քաղաքացուց փորձանմուշ է վերցվել ավելի ուշ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Միրիկն ու հարակից համայնքները շարունակում են մնալ ինքնամեկուսացման մեջ։

Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի տեղեկություններով՝ այնտեղ հերթապահություն իրականացնող բուժանձնակազմը որևէ ահազանգ չի ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ կորոնավիրուսով վարակված անձանց հետ հնարավոր շփում ունեցած 4 ոստիկան է Արցախում ինքնամեկուսացվել։

Կորոնավիրուսը կանգ չի առնում․ Հայաստանում վարակվածների թիվը հասել է 937-ի

Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել, իսկ վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ է, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան:

Հայտնի էր դարձել, որ նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից: Այժմ նա բուժում է ստանում Երևանում։

Ապրիլի 9-ին թեստավորման արդյունքում հայտնի դարձավ, որ Արցախի հանրապետության ևս երկու քաղաքացի վարակվել են կորոնավիրուսով։ Վարակվածներից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, որն արդեն ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է։

Նշենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մայիսի 26-ին ժամանակավոր փակվել է ՀՀ-ից Արցախ մուտքը։ Արցախ էին թողնում միայն այնտեղ գրանցված մարդկանց, նաև նախագահական ընտրություններին գործուղված դիտորդներին ու լրագրողներին։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (787)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Ռեալ Մադրիդը» կկրճատի մարզիկների աշխատավարձերը
Երգիչ Ստաս Միխայլովը վարակվել է կորոնավիրուսով. նա պատրաստ է օգնել գիտնականներին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կորոնավիրուսից 72-ամյա քաղաքացի է մահացել
Արցախում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել
թեգերը:
կորոնավիրուս, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ