02:59 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (356)
14910

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողներին ներկայացրել է, թե ինչ գերակա խնդիրներ են քննարկելու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ այսօր կայանալիք տեսակոնֆերանսում:

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Երբ աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շուրջ, զինադադարի պահպանումը տարածաշրջանում մնում է գերակա խնդիր: Այս մասին այսօր կառավարության մամուլի սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով այսօր նախանշված տեսակոնֆերանսում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ քննարկելիք հարցին:

«Այսօր, հավանական է, կկայանա տեսակոնֆերանս Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և համանախագահների մասնակցությամբ։ Այսօրվա մեր գերակա խնդիրը վերաբերում է մեկ բանի` երբ տարածաշրջանն ու աշխարհը կենտրոնացած է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շուրջ, զինադադարի պահպանումը, որևէ ռիսկի բացառումն առավել քան գերակա խնդիր է։ Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ։ Մնացած հարցերը` հետո»,- ասաց Մնացականյանը։

Հիշեցնենք՝ երեկ՝ ապրիլի 20-ին Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս էր անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել այսօր տեսակապով հեռավար հանդիպում ունենալ նաև Ադրբեջանի պաշտոնակցի հետ:

Լավրովն ասել է՝ ինչի են ուզում հասնել ՄԽ համանախագահներն Արցախի հարցում

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (356)

Ըստ թեմայի

Արցախի ապագա իշխանություններն առանձնահատուկ դեր ունեն ղարաբաղյան խաղաղ գործընթացում․ ԱԳՆ
Կարանտինն ու քաղաքականությունը. ինչո՞ւ Երևանն իրեն հեռու պահեց ղարաբաղյան ընտրություններից
Անկախ կորոնավիրուսից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է. Զախարովա
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Էլմար Մամեդյարով

Գլխավոր թեմաներ