16:54 15 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.50
  • GBP610.52
  • EUR553.64
  • RUB6.83
Արցախ
Ստանալ կարճ հղումը
339 0 0

Սա 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-անոց ականանետներ:

«ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սա, ըստ Արցախի ՊՆ–ի, 2019թ. հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: Ի դեպ, այսօր օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից:

Այս պահի դրությամբ առաջնային գծում իրավիճակը հանգիստ է: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Հիշեցնենք՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները ապրիլի 21-ին՝ 13:07-ի սահմանում, խոցել էին ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու թռչող սարք: Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ:

Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է

Ըստ թեմայի

Սահմանին ակտիվացումը պայմանավորված է Ադրբեջանի ներդիվանագիտական ճգնաժամով. Հովհաննիսյան
«Ամեն քայլ անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար». Մնացականյան
Պողոսյան. «Եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը»
թեգերը:
Ադրբեջան, Արցախ

Գլխավոր թեմաներ