09:28 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (356)
76 0 0

Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ շարունակելու են ջանքեր գործադրել հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու համար՝ սեփական դիրքորոշումը պահպանելով:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik.  ՀՀ գործընկերներն արդեն իսկ պաշտոնապես հայտարարել են, որ չկա քննարկվող փաստաթուղթ, ու Արցախի իշխանությունները շարունակելու են դիվանագիտական կարողություններ գործադրել, ինչպես նաև ընդհանուր համազգային ճակատում այս կամ այն գործունեությունն իրականացնող կազմակերպությունների հետ տարվող աշխատանքները շարունակել:

  «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ԱՀ Ազգային ժողովում ընթացող լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝  անդրադառնալով  Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել է կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր։

«Ղարաբաղյան հիմնախնդրին անդրադառնալիս՝ մենք խոսում ենք մեր ճակատագրի մասին: Բոլոր հարթակներում, բոլոր հանդիպումների ընթացքում, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ժամանակ, ես հնարավորություն եմ ունեցել մեր երկրի տեսակետը ներկայացնելու: Քանիցս հրապարակավ հայտարարել եմ, որ հարգում եմ և հետայսու ևս հարգելու եմ այն առաքելությունը, որն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, քանի որ համարում եմ, որ հարաբերական խաղաղությունն ապահովվում է նաև նրանց առաքելության շնորհիվ»,- ասել է Սահակյանը:

Հանրապետության նախագահը հայտնել է, որ կայացած հանդիպումներն անց են կացվել փոխադարձ հարգանքի մթնոլորտում, որի ընթացքում ինքը նշել է, որ Արցախի անվտանգությունը և անկախությունը սակարկության ենթակա չէ:

«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին

«Այս տարիների ընթացքում մենք որևէ կերպ չենք շեղվել ո՛չ մեր դիրքորոշմից, ո՛չ էլ սկզբունքներից: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, իմ խորին համոզմամբ, աշխարհի ամենաբարդ հիմնախնդիրներից մեկն է, որն իր մեջ ներառում է բազմաթիվ պահանջներ, և մենք պարտավոր ենք, այդ ամենը հաշվի առնելով և հարգելով միջազգային հանրության շահագրգռվածությունը, հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով հանգուցալուծման հասցնելու՝ այնուամենայնիվ շարունակելով մնալ մեր դիրքորոշման մեջ: Մենք հարգել և հարգելու ենք համանախագահների այս կամ այն առաջարկությունները, նրանց անկեղծ ջանքերն ուղղված հակամարտության կարգավորմանը»,- ավելացրել է Արցախի նախագահը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մեկուկես ժամ տևած տեսակապի միջոցով ապրիլի 21-ին պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը։

Մինչ այդ, ապրիլի 21–ի առավոտյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։

Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Իսկ զիջումներ չեն եղել ու չեն լինելու։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (356)

Ըստ թեմայի

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնել է Արցախ
Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի զիջումները. Արայիկ Հարությունյան
Ահա թե ինչ է մնացել Արցախում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքից. լուսանկարներ
Պողոսյան. «Միակ բանը, որ չի փոխվելու, արցախցիների հաստատակամությունն է»
թեգերը:
Սերգեյ Լավրով, Ղարաբաղյան հակամարտություն, Բակո Սահակյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ