11:46 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Ղարաբաղյան հակամարտություն (381)
206 0 0

ԱԳՆ նախարարի խոսքով` ղարաբաղյան հիմնահարցի բանակցություններին առնչությամբ հնչող կարծիքների հանդեպ շատ կարևոր է մնալ սառնասիրտ և հանգիստ։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Հայկական կողմը միշտ ասել է, որ ղարաբաղյան հարցի առնչությամբ բանակցությունները հիմնվում են փոխադարձ զիջումների վրա։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` անդրադառնալով բանակցությունների հետ կապված Հայաստանի ներսում հնչող կարծիքներին։

«Մեկ կարևորագույն սկզբունք կա, որը վերաբերվում է ներքին քաղաքականությանը` ներքին քաղաքականությունից չես փախչի. ես քաղաքական մրցակցության մեջ չեմ մտնելու։ Շատ կարևոր է մնալ սառնասիրտ և հանգիստ։ Սակայն, մյուս կողմից, մեր հասարակության մեջ կա կոնսենսուս այս ամենի շուրջ. դա ավելի է ամրապնդում մեր դիրքերը»,–ասաց նախարարը։

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության` Հայաստանի ներսում հնչող կարծիքներին` Մնացականյանը նշեց, որ այդ մասին ԱԳՆ–ն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է և կարիք չկա ավելի փորփրել հայկական կողմի դիրքորոշումը։

Նախարարն ասաց նաև, որ կորոնավիրուսի համավարակի օրերին Հայաստանը պահում է իր կապը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ։ «Այս շրջանում կապը համանախագահների հետ եղել և մնում է անմիջական և մշտական։ Շարունակում ենք տարբեր քննարկումներ` կապված իրավիճակին արձագանքելու և զինադադարի ռեժիմը պահպանելու հետ։ Այս շրջանում համեմատաբար հանգիստ է իրավիճակը, սակայն մենք անմիջապես արձագանքում ենք յուրաքանչյուր զարգացման»,–ասաց նախարարը։

Անկախ կորոնավիրուսից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է. Զախարովա

Նրա խոսքով` զինադադարի պահպանումը շատ կարևոր է, քանի որ աշխարհի բոլոր երկրների համար, ներառյալ տարածաշրջանի` Հայաստանի և Ադրբեջանի, առաջնային գերակա խնդիրը համավարակի դեմ պայքարն է։

Հիշեցնենք, որ ապրիլի 21–ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։

Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Իսկ զիջումներ չեն եղել ու չեն լինելու։

թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (381)

Ըստ թեմայի

Պողոսյան. «Եթե Արցախն արդեն որոշել է, ուրեմն հենց դա է լինելու լուծումը»
«Արցախի անվտանգությունը և անկախությունը սակարկության ենթակա չեն»․ Բակո Սահակյան
Դավիթ Տոնոյանն Արցախ է մեկնել. նախարարը եղել է մի շարք զորամասերում
թեգերը:
Արցախ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Զոհրաբ Մնացականյան, Սերգեյ Լավրով, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, հայ-ադրբեջանական, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ