14:40 31 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Արցախ
Ստանալ կարճ հղումը
99 0 0

ԱԺ նորընտիր նախագահը նշել է, որ առաջնահերթ պետք է ՀՀ Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր, և տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նորընտիր յոթերորդ գումարման խորհրդարանը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ այսօր` մայիսի 21–ին, Ազգային ժողովի նախագահ է ընտրել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին: Տեղեկությունը հաղորդում է artsakhpress–ը։

Կայքի հաղորդմամբ` ներկայացնելով ԱԺ նախագահի թեկնածուի ինքնակենսագրական տվյալները՝ նիստը վարող «Միասնական հայրենիք» կուսակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանն ասել է, որ Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995թ. ապրիլի 30-ին, երբ  Գյունե-Կալերի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ,  ապա ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

1996-1997թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ:

«Արթուր Թովմասյանը նշել է, որ առաջնահերթ պետք է ՀՀ Ազգային ժողովի հետ ստորագրել նոր Արցախ-Հայաստան միջխորհրդարանական պայմանագիր, և տարեկան ունենալ միջխորհրդարանական 4 նիստ՝ ներկայիս 2-ի փոխարեն: Նա հայտնել է, որ պետք է խորհրդարանական կապերն ընդլայնել օտարեկրյա խորհրդարանների հետ»,–գրում է կայքը:

Նշենք, որ այսօրվա նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն նախագահի տեղակալին և մշտական հանձնաժողովների նախագահներին, կստեղծվեն մշտական հանձնաժողովները։

Արցախի խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը (16 պատգամավոր), «Միասնական հայրենիք» կուսակցությունը (9 պատգամավոր), «Արդարություն» կուսակցությունը (3 պատգմավոր),  «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը (3 պատգամավոր) և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը (2 պատգամավոր)։

Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան

Հիշեցնենք, որ ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ թեմայի

Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն Արցախում․ ինչպես է 26 տարի առաջ կնքվել Բիշքեկի համաձայնագիրը
Արցախի հարցը կարող է լուծվել մեկի քմահաճույքո՞վ. Փաշինյանն ուզում է իմանալ՝ ով է այդ մարդը
Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան
թեգերը:
Նախագահ, ՀՀ Ազգային ժողով, ԱԺ, Արցախ

Գլխավոր թեմաներ