23:23 29 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (784)
1002 0 0

Արսեն Թորոսյանը Հանրային խորհրդի նիստի ժամանակ անդրադարձավ Արցախում պաշտոնյաների` մեծ աղմուկ բարձրացրած լուսանկարին, որում նրանք խնջույքի սեղանի շուրջ են։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ պետք է պահպանվի սոցիական հեռավորությունն ամեն տեղ և ցանկացած իրավիճակում։ Թորոսյանը նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նիստի ժամանակ` անդրադառնալով Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների` աղմուկ բարձրացրած լուսանկարին։

Երեկ Արցախում կայացել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողությունից հետո լուսանկարներ էին հրապարակվել, որտեղ պաշտոնյաները նույն սեղանի շուրջ էին հավաքված` չպահպանելով սոցիալական հեռավորությունը, առանց ձեռնոցների ու դիմակների։

«Նկարի վերաբերյալ արդեն իսկ բացատրություն ու մեկնաբանություն եղել է, ուստի չեմ ուզում անդրադառնալ դրան։ Սակայն համարում եմ, որ մենք բոլորս պետք է օրինակ ծառայենք այդ առումով` առանց բացառության»,–ասաց Թորոսյանը։

Թորոսյանի մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է. կորոնավիրուսին բնորոշ ախտանշանները

Արցախի տեղեկատվական շտաբը նույնպես պարզաբանում է ներկայացրել` հայտնելով, որ Արցախի պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ:

Հիշեցնենք, որ երեկ Շուշիում տեղի ունեցավ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությւոնյանի երդմնակալության արարողությունը։ Արցախում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 33 է, իսկ Հայաստանում` 5928։

Փաշինյանն ու Հարությունյանն առանձնազրույց են ունեցել. ինչի՞ մասին են խոսել նրանք

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (784)

Ըստ թեմայի

«Այս նվիրումն է փրկում կյանքեր». Արսեն Թորոսյանը շնորհավորել է բուժքույրերին
Թորոսյանը բարկացավ. մինչև տարեվերջ մոտ 300 միլիոն դոլար է պետք լինելու
Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին
թեգերը:
Լուսանկար, Արցախ, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ