14:32 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Արցախ
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Արցախի ԱԺ նորընտիր նախագահը կարծում է, որ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության պայմաններում։

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանը կարծում է, որ Արցախյան հիմնախնդիրը կարելի է լուծել, երբ կա փոխվստահության մթնոլորտ: Թովմասյանը նման կարծիք է հայտնել Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանի հետ հանդիպման ժամանակ` տեղեկանում ենք Մայիլյանի Facebook սոցցանցի գրառումից։

Հանդիպման ընթացքում Թովմասյանը Մայիլյանին ասել է, որ վերջինս բավականաչափ փորձ ունի արտաքին քաղաքականության ոլորտում, և նրա նման կադրերը քիչ են Արցախում:

«Եթե շարունակեք Ձեր գործունեությունը, ապա մեր համատեղ աշխատանքը բարձր մակարդակի վրա կլինի: Մենք պետք է հարգենք մեր ժողովրդի կամքը, պետք է Արցախը ներկայացնենք միջազգային հարթակներում: Համոզված եմ՝ Դուք էլ այն կարծիքին եք, որ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է անկախ պետականության պայմաններում՝ հեռանկարում ունենալով մեկ միասնական հայրենիք տեսնելու գաղափարը»,–ասել է Թովմասյանը։

Նրա խոսքով` միասնական հայրենիք ունենալու նպատակին հասնելու համար կան մի շարք դժվարություններ, որոնք պետք է միասնական ուժերով հաղթահարվեն:

Թովմասյանն Ազգային ժողովի կողմից վստահեցրել է, որ ԱՀ արտաքին գործերի նախարարությանն աջակցելու են բոլոր հարցերում:

Մայիլյանն էլ շնորհավորել է Թովմասյանին` Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև ողջունել նրա նախաձեռնությունը՝ հանդիպելու և քննարկելու երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր։

Ինչու Փաշինյանն ու Հարությունյանը չքննարկեցին Արցախի խնդիրը, կամ նոր հարաբերություններ

Երկուստեք կարևորվել է Արցախում համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի ապահովումը։ Նշվում է նաև, որ արտախորհրդարանական ուժերի հետ ևս կլինեն նման ձևաչափով հանդիպումներ։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նորընտիր յոթերորդ գումարման խորհրդարանը փակ քվեարկության արդյունքում 29 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ մայիսի 21–ին Ազգային ժողովի նախագահ ընտրեց «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին:

Ըստ թեմայի

Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել
Երբեք չպետք է թույլ տալ, որ Արցախը քաղաքական դաշտում դառնա շահարկումների գործիք. Պողոսյան
Ադրբեջանցիներն ակտիվացել են. Արցախի սահմանին հակառակորդի կրակոցների թիվը կրկնապատկվել է
թեգերը:
Արթուր Թովմասյան, Մասիս Մայիլյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ