17:19 11 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.32
  • GBP635.72
  • EUR572.14
  • RUB6.66
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1352)
158 0 0

Վերջին 1 օրում Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել։ Հուլիսի 11-ի դրությամբ ընդհանուր հաստատված դեպքերի քանակը 146 է:

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, որով ԱՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է։

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակ էր հայտարարվել 2020 թվականի ապրիլի 12-ից մինչև հուլիսի 11-ը:

Նախագահի նոր հրամանագրով այն երկարաձգվել է ևս 32 օրով` 2020 թվականի հուլիսի 11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։

Նշենք, որ վերջին 1 օրում Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել: Հուլիսի 11-ի դրությամբ ընդհանուր հաստատված դեպքերի քանակը 146 է:

Նրանք պայքարում են կորոնավիրուսային դժոխքում. մի քանի ժամ վերակենդանացման բաժանմունքում

Այս պահին մեկուսացված է 84 մարդ, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկինը՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2639 թեստավորում:

489 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 31 392-ի


  

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1352)

Ըստ թեմայի

Նիդեռլանդները Հայաստանին 200 000 եվրո է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Գյումրիում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. թիրախում մանկատան սաներն են
«Լոռի» ֆուտբոլային ակումբի անդամներից 17–ը վարակվել են կորոնավիրուսով
թեգերը:
Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Արցախ

Գլխավոր թեմաներ