16:34 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Արցախ
Ստանալ կարճ հղումը
90 0 0

Հայտնի է, թե որքան գումար կտրամադրվի Արցախի ականազերծման ծրագրի իրականացման համար։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարության 2021թ. ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ օրինագծում տեղ է գտել հստակ ձևակերպում` Լեռնային Ղարաբաղ: Facebook սոցիալական ցանցի իր էջում նման գրառում է արել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում Արցախի ականազերծման ծրագրի հաստատմանը։

«Հուլիսի 23-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում ընդունված` Ջեքի Սփիրի հեղինակած ծրագրում նշվում է Արցախում ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ: Օրինագիծն, ըստ ընթացակարգի, պետք է հաստատվի նաև Սենատում և ներկայացվի նախագահի ստորագրմանը` օրենքի ուժ ստանալու նպատակով»,–գրել է Մակունցը։

Նրա խոսքով` ԱՄՆ պետքարտուղարության կողմից Արցախում ականազերծման աշխատանքների ֆինանսավորման դադարեցման մասին կայացրած որոշումից հետո ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տարել Կոնգրեսում և վարչակազմում` համապատասխան ֆինանսավորումը շարունակելու ուղղությամբ:

Մակունցը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի գործընկերներին՝ հետևողական աշխատանքի համար։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դատավարության հարցերով կոմիտեն օրերս օրակարգ էր մտցրել կոնգրեսականներ Սթիվ Շաբոտի և Ստեֆեն Քոենի առաջարկած փոփոխությունների փաթեթը:

Փոփոխությունը վերաբերում է «Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի գրավյալ տարածքների փախստականներին»:

Մինչդեռ այնտեղ չեն հիշատակվում Սումգայիթի և Բաքվի ջարդերից հետո Ադրբեջանից հեռացած հայ փախստականները։
Ուղղումներով բանաձևի քվեարկությունը նշանակված է 2020 թվականի հոկտեմբերին:

Փորձագետները նշում են, որ եթե այն ընդունվի, նախադեպ կդառնա մյուսների համար։

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի բանաձևը հակահայկական ու հակառուսական է. քաղաքագետ

Ըստ թեմայի

«Չինաստանը վերահաստատել է, որ հայությունն ու Արարատը համարժեք բանաձևեր են». Մելքոնյան
Չեխիայի խորհրդարանի Սենատը բանաձև է ընդունել, որը վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը
Որակապես նոր քայլ է. ԱԳ փոխնախարարը` Ցեղասպանության կանխարգելման բանաձևի ընդունման մասին
թեգերը:
Արցախ, ականազերծում, բանաձև, ԱՄՆ, ԱՄՆ Կոնգրես, ԱՄՆ սենատ, Լեռնային Ղարաբաղ, Լիլիթ Մակունց

Գլխավոր թեմաներ