10:53 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Արցախ
Ստանալ կարճ հղումը
2303 0 0

Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է պայմանագրային զինծառայողներին ծառայության վերցնելու պայմանները։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Facebook–ում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ պայմանագրային հիմունքներով ծառայության է հրավիրում մինչև 40 տարեկան պահեստազորայինների։

«Ծառայության են հրավիրվում հետևյալ մասնագիտությունների գծով` հրետանավոր, սակրավոր, հրաձիգ, նռնակաձիգ, գնդացրորդ, դիպուկահար, վարորդ, էքսկավատորավար, բուլդոզերավար, գրեյդերավար, շարժիչագործ, ավտոէլեկտրիկ, գազաէլեկտրաեռակցող»,– նշված է հայտարարության մեջ։

Ծառայության ընթացքում պայմանագրայինները կօգտվեն զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովան մասին օրենքով նախատեսված բոլոր իրավունքներից ու արտոնություններից։

«Հրամանատարական հավաք Արցախում». մարտական գործողությունները կարող են տեղափոխվել Ադրբեջան

Ծառայության ժամկետը սահմանվում է ըստ կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջների։ ՊՆ–ն նշում է նաև, որ շաբաթ և կիրակի օրերին պայմանագրային զինծառայողներին ընտանեկան ու կենցաղային հարցերով զբաղվելու հնարավորություն կտրվի։

Մեր արյամբ գծված սահմանը եթե փոխվի, ընդարձակվելու է. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին

Ըստ թեմայի

ՀՀ զինված ուժերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել. ՊՆ
ՊՆ–ն տեղեկացնում է` նորակոչիկների ծնողները չեն կարողանա ներկա լինել երդման արարողությանը
ՀՀ ՊՆ–ն հերքում է խոցված անօդաչուի մասին տեղեկությունը
թեգերը:
զինծառայող, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արցախ

Գլխավոր թեմաներ