06:08 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Արցախ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1501)
58 0 0

Սահմանային անցակետում հերթապահողները պետք է լիարժեք հետազոտությամբ հավաստիանան դրանց իրական լինելու մեջ։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հետայսու Արցախի Հանրապետության հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցները թեստավորման պահանջի լիարժեք կատարման հետ կապված ուժեղացված ստուգումներ են իրականացնելու: Առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանին համապատասխան ցուցումը Արցախի Հանրապետության պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Արցախի Հանրապետության տարածք մուտք գործող բոլոր այն անձանցից, որոնք պետք է ներկայացնեն իրենց վերաբերյալ երեք օրից ոչ ավելի վաղեմության պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի պատասխանը, կպահանջվի թեստի պատասխանի թղթային տարբերակը:

Սահմանային անցակետում հերթապահող առողջապահության նախարարության անձնակազմը պետք է լիարժեք հետազոտությամբ հավաստիանա դրանց իրական լինելու (այս կամ այն եղանակով կեղծված չլինելու) մեջ։

Թեստի պատասխանի իսկության մեջ կասկածներ առաջանալու դեպքում` գրությամբ կհայտնվի Արցախի Հանրապետության ոստիկանությանը՝ համապատասխան ստուգումներ իրականացնելու և հիմքերի առկայության դեպքում քրեաիրավական գնահատական տալու համար։

Նշենք, որ Արցախում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել է 281 մարդու մոտ, որից 252-ը հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 27, ընդհանուր մեկուսացված է 58 քաղաքացի: Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 1-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 170 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 9968 փորձանմուշի հետազոտություն:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1501)

Ըստ թեմայի

Գիտնականները կորոնավիրուսը կանխող վիտամին են հայտնաբերել
Մահվան ևս 3 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 63 տարեկան է
175 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 43626
Ինչ գնով ռուս մասնագետները փակեցին կորոնավիրուսի մուտքը դեպի հայկական բանակ
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Արցախ

Գլխավոր թեմաներ