06:15 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.29
  • GBP620.78
  • EUR569.58
  • RUB6.39
Արցախ
Ստանալ կարճ հղումը
101 0 0

Արցախի ԱԱԾ-ն սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերում մշտադիտարկման ընթացքում բացահայտել է սոցիալական կայքերի նկատմամբ Ադրբեջանի հատուկ ծառայությունների հարձակումների փորձեր:

«Վերջին օրերին Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայություններն, օգտագործելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները, հաքերային հարձակման են ենթարկել հանրապետության մի շարք քաղաքացիների սոցիալական ցանցերի օգտահաշիվներ՝ հրապարակելով դրանցում առկա լուսանկարներ և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն» ,- հայտնում է Արցախի ԱԱԾ-ն:

Ազգային անվտանգության ծառայությունը սոցիալական ցանցերից օգտվող քաղաքացիներին հորդորում է ավելի ուշադիր և զգոն լինել, զերծ մնալ սոցիալական ցանցերում և նամակագրության ժամանակ անձնական տվյալների, հատկապես զինվորական ծառայության և ծառայության մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից:

Փաշինյանի խոսնակն արձագանքել է ադրբեջանական հաքերային հարձակման լուրին

Նշենք, որ այս տարի ադրբեջանցի հաքերների կողմից հարձակման են ենթարկվել ՀՀ որոշ պաշտոնական կայքեր, այդ թվում նաև` ՀՀ վարչապետինը։ Ինչպես նաև համավարակի ընթացքում ադրբեջանցի հաքերները կարողացել էին կոտրել համապատասխան համակարգիչն ու հրապարակել կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալները։

Ըստ թեմայի

«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Չինացի հաքերները թիրախավորել են Նուբար Աֆեյանի ընկերության COVID-19–ի դեմ պատվաստանյութը
Հաքերները ռուսական բանկերի վրա յուրօրինակ հարձակում են գործել. ԶԼՄ–ները խուճապի են մատնվել
թեգերը:
Արցախ, Լեռնային Ղարաբաղ, հաքեր, ադրբեջանցի, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ