ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերը նվազել են։
«Վերոհիշյալ ժամանակաշրջանում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ։ Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել հակառակորդի սադրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 310 անգամ։ Այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր ավելի քան 3200 կրակոց:
Արցախի Ազգային ժողովի շենքը կտեղափոխվի Շուշի. նախագահն ասել է` երբ